Դա կրեմլյան դավադիրների սխոդկա է, ոչ ավելին. սրանք պայմանավորվածություն են ունեցել, որպեսզի. Քաղաքագետի կարևոր վերլուծությունը

Սեպտեմբերի 22-ին Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հետ, և արդեն տեսակետ է հնչում, որ Էջմիածնից կարծես հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման հոտ է գալիս, ինչը մեծ վտանգով է հղի:

Դա կրեմլյան դավադիրների սխոդկա է, ոչ ավելին. սրանք պայմանավորվածություն են ունեցել, որպեսզի. Քաղաքագետի կարևոր վերլուծությունը

Այս առնչությամբ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենը բլեֆ է. «Իրենք զբաղված են Ռուսաստանի շահերի սպասարկմամբ և իրենց գործունեության քողարկմամբ, որովհետև ենթադրում եմ, որ սրանք Ռուսաստանի հետ այնպիսի պայմանավորվածություններ ունեն, որ որոշել են Ռուսաստանի մեռնելուց առաջ Հայաստանի հարցը լուծեն: Սա դավադրություն է, ուրիշ բան չի կարող լինել: Ես մի հարց եմ տալիս. այդ նախկին երեք նախագահներին գումարած Ղարաբաղի նախկին երկու նախագահները, իրենք ո՞վ են ընդհանրապես: Իրենք ի՞նչ իրավունքով են անտեսում ժողովրդի ընտրության արդյունքները: Ի՞նչ է իրենց ուզածը, երևի որոշել են մինչև Ռուսաստանի կ ործանումը Հայաստանի բոլոր շահերի հանձնեն, վերջացնեն: Ընդ որում ՀՀ վարչապետը երկրում չէ, ԱԳ նախարարը երկրում չէ, ԱԽ քարտուղարն երկրում չէ, ու մենք տեսնում ենք, թե Հայաստանի շահերի պաշտպանության ինչպիսի դաժան ու սկզբունքային պայքար է գնում դրսում: Եվ այդ ֆոնին սրանք էստեղ դավեր են նյութում: Իրենց պետք է առաջարկել Հայաստանից դուրս գնալ, քանի որ իրենք հայ ժողովրդի շահերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: 44-օրյա պ ատերազմը և իրենց կատաղի թ շնամանքը ընտրություններով ձևավորված իշխանության և ժողովրդի շահերի դեմ ապացուցում է, որ սրանք պայմանավորվածություն են ունեցել Հայաստանը ծառայեցնել Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերին՝ հայ ժողովրդի տարածքի ու արյան հաշվին»,-ասաց նա:

Դա կրեմլյան դավադիրների սխոդկա է, ոչ ավելին. սրանք պայմանավորվածություն են ունեցել, որպեսզի. Քաղաքագետի կարևոր վերլուծությունը

Ինչ վերաբերում է տեսակետին, թե նրանք շահագրգիռ են քննարկել ոչ թե Հայաստանի շուրջ, այլ Հայաստանում ստեղծված իրավիճակը, Շիրինյանն ասաց. «Իրենք ով են, որ նման բաներ քննարկեն, Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն: Եթե տեսնում եք՝ այս ծանր իրավիճակում էլ ժողովուրդը բավականին հանգիստ է: Հայաստանի պրոբլեմն իրենք են, իրենք գնում են, պրոբլեմը լուծվում է: Ընդ որում, իրենք պրոբլեմը ստեղծում են այն ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարությունը փորձում է ստանալ Արևմուտքի աջակցությունն ընդդեմ ռուս-ադրբեջանական ա գրեսիայի»:

Դա կրեմլյան դավադիրների սխոդկա է, ոչ ավելին. սրանք պայմանավորվածություն են ունեցել, որպեսզի. Քաղաքագետի կարևոր վերլուծությունը

Քաղաքագետն անդրադարձավ նաև մտահոգություններին, թե այդ գործիչները հեղաշրջման փորձ կարող են անել. «Դրանք ով են, որ հեղաշրջում անեն, ո՞նց են անելու հեղաշրջում: Նենսի Փելոսին եկավ ի՞նչ ասեց, ասեց՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, և դա Հայաստանի շահերին 100 տոկոսով համապատասխանող բանաձև է: Այնպես որ իրենց փոլոր բորձերը դատապարտված են ձախողման, իրենք վերակենդանացման մի շանս ունեն. Եթե Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայում, իրենք կարող են Հայաստանն արյան բաղնիքի վերածել, իրենք դա կանեն: Բայց հիմա որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Ռուսաստանը կարող է հաղթել: Հռոմեական Կայսրությունը մեռավ, Ռուսաստանն ինչի՞ պետք է ապրի: Դա կրեմլյան դավադիրների սխոդկա է, ոչ ավելին»,-ընդգծեց Լևոն Շիրինյանը:

Rating
( 1 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends