Դա նաև մեր կարմիր գիծն է․ Այդ հարցում մեզ Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը

Դա նաև մեր կարմիր գիծն է․ Այդ հարցում մեզ Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը

Դա նաև մեր կարմիր գիծն է․ Այդ հարցում մեզ Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, գրում է իրանական «Մեհր» գործակալությունը։ Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են Թեհրան-Անկարա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Վիեննայի բանակցությունները՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ՝ երկու նախարարները քննարկել են միջուկային բանակցությունները, Իրանում տեղի ունեցած վերջին ջրհեղեղը, երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր։

Դա նաև մեր կարմիր գիծն է․ Այդ հարցում մեզ Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ թուրք-իրանական շփումներն ի վնաս Հայաստանի չեն լինի․ «Ես միշտ ասել եմ, որ թուրք-իրանական հարաբերությունները միշտ էլ փոխադարձ անվստահության վրա են հենված եղել։ Ընդ որում՝ թուրք ասելով, ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սրա հետ մեկտեղ երկրներն ունեն տակտիկական, մարտավարական շահեր և հենց այդ ժամանակ էլ իրար հետ համագործակցում են։Թուրքիան մշտապես նշել է, որ ինքը դեմ է միակողմանի սահմանափակումներին, բայց իրականում երբ իր շահերը պահանջում են և երբ պետք է՝ նա դրան նպաստում է։ Այնպես որ եթե Իրանը ծանր վիճակում է, Թուրքիան դրանից շահած է դուրս գալիս։ Այնպես որ նրանց բանակցությունները, քննարկումները վտանգներ չեն պարունակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նա՝ շեշտելով, որ պաշտոնապես արդեն 20 տարի հայտարարվում է, որ կա երկկողմ 10 միլիարդի տնտեսական համագործակցություն և դա պետք է հասցնեն 30 միլիարդի։ Մեր զրուցակիցը սակայն գտնում է, որ իրականում նույնիսկ 10 միլիարդ էլ չկա։

Դա նաև մեր կարմիր գիծն է․ Այդ հարցում մեզ Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ Իրանի համար կարմիր գիծ է այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքը․ «Իրանը հիմա կենտրոնացած է այդ հարցի վրա և մենք պետք է լավ հասկանանք, որ այդ հարցում Իրանի հետ համագործակցությունը պետք ակտիվացնենք։ Դա նաև մեր կարմիր գիծն է։ Փաստորեն մեր կարմիր գծերը իրար համընկնում են, ու համագործակցությունն անխուսափելի է։ Մեր խնդիրն է այն առավել ակտիվացնել։ Արևմուտքը, Ռուսաստանը մեզ արդյոք կաջակցեն այդ միջանցքի հարցում։ Ես թերահավատ եմ, որովհետև նրանց շահերը դա չեն պահանջում, իսկ Իրանն այս հարցում հստակ շահ ունի և պնդում է, որ թույլ չի տա այդ միջանցքի տրամադրումը»։

Դա նաև մեր կարմիր գիծն է․ Այդ հարցում մեզ Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը

Մեր զրուցակիցը համոզված է, որ միջուկային համաձայնագրի կյանքի կոչման պարագայում, մեծ օգուտ կստանա նաև Հայաստանը․ «Սա նշանակում է Իրան-արևմուտք հարաբերությունների առնվազն լարվածության թուլացում։ Իրանի տնտեսությունը սրանով կբացվի ու սա միանշանակ մեր օգտին է, համապատասխանում է մեր շահերին։ Այս կտրվածքով մեր շահերը նույնպես համընկնում են»։
Ըստ փորձագետի՝ այժմ Թուրքիայի ու Իրանի միջև կա փոխադարձ որոշակի կախվածություն․ «Պարզապես եթե միջուկային համաձայնագիրը չվերականգնվի՝ Թուրքիան դրանից միանշանակ ուրախ կլինի։ Այդ ժամանակ որոշակի կախվածություն կլինի, Իրանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն կլինի։ Առհասարակ բոլոր հարցերը տանում են դեպի այդ «միջանցքը»։ Այդ միջանցքն անհրաժեշտ է Էրդողանին ավելի, քան Ալիևին»,-եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով