Դա շատ անշնորհք քայլ էր․ եթե դու մեծ ցավով ես ապրում ու եկել ես, որ քո երեխու տոնը շնորհավորես, դու չպիտի որևէ մեկով ուղղորդվեիր․ զոհված Կապավոր Կյաժի մայր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երբ պաշտոնյաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնացել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու, զոհված զինվորականների մի քանի հարազատներ ներկայացած անձինք, ՀՅԴ-ական մի քանի պատգամավորների ակնհայտ հրահրմամբ փորձել են փակել պաշտոնյաների ճանապարհը, ինչից հետո ոստիկանների հետ քաշքշուկ է առաջացել։ Ակցիայի մասնակիցները նաև փորձել են խոչընդոտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մուտքը Եռաբլուր։ Հիշեցնենք, որ նախարարի եղբայրը նույնպես 44-օրյա պ ատերազմի զ ոհերից է։

Դա շատ անշնորհք քայլ էր․ եթե դու մեծ ցավով ես ապրում ու եկել ես, որ քո երեխու տոնը շնորհավորես, դու չպիտի որևէ մեկով ուղղորդվեիր․ զոհված Կապավոր Կյաժի մայր

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է 2020 թվականի նոյեմբերին Շուշիում զոհված Սուրեն Բաբայանի՝ Կապավոր Կյաժի մայրիկի՝ Գալինա Բաբայանի հետ։Նա ասաց, որ շատ սխալ բան են արել ծնողները, Եռաբլուրում միայն իրենց երեխաները չեն և իրենք իրավունք չունեն որևէ մեկին արգելել մտնել այնտեղ։ «Էդ ոնց է, որ ես էն տականք քոչոյի հետ կռվեցի, իրենք հետ քաշվեցին։ Քոչարյանը մի անգամ ինձ չասեց ցավակցում եմ, դեռ արհամարհական ծիծաղով ինձ դիմավորեց, բա էդ ոնց է, դրա մասին ինչի չէին ասում։ էդ ոնցա, որ էդ մի քանի հազար ծնողների միջից միայն իրենք են յուրահատուկ ու ամեն անգամ նույն հինգ հոգին։

Դա շատ անշնորհք քայլ էր․ եթե դու մեծ ցավով ես ապրում ու եկել ես, որ քո երեխու տոնը շնորհավորես, դու չպիտի որևէ մեկով ուղղորդվեիր․ զոհված Կապավոր Կյաժի մայր

Եթե դու մեծ ցավով ես ապրում ու այսօր եկել ես, որ քո երեխու տոնը շնորհավորես, դու չպիտի որևէ մեկով ուղղորդվեիր։ Մինչև Քոչարյանի հետ իմ կռիվը ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, բայց ես երկուսի հետ հանդիպելուց էլ թե՛ Փաշինյանին, թե՛ Քոչարյանի, տեսա՝ որի մեջ ինչքան մարդկություն կար։ Գոնե Նիկոլ Փաշինյանն ինձ ցավակցել է։ Ես մեծ ցավ եմ ապրում, իրենց արած քայլը շատ անշնորհք քայլ էր։ Թող պաշտոնյաները գային իրենց հարգանքի տուրքը մատուցեին գնային ոնց որ միշտ։ Նրանք էն քոչոյի նման հետնամուտքից չեն մտնում, վարչապետը սովորական, ոնց որ բոլորն էին գնում էդպես էլ եկել էր։ Ես հեռու եմ ապրում, ու նոր վիրահատված եմ, թե չէ կգայի կասեի որ շատ ստոր, սխալ քայլ են անում»,-ասաց Գալինա Բաբայանը։շ

Դա շատ անշնորհք քայլ էր․ եթե դու մեծ ցավով ես ապրում ու եկել ես, որ քո երեխու տոնը շնորհավորես, դու չպիտի որևէ մեկով ուղղորդվեիր․ զոհված Կապավոր Կյաժի մայր

Նա նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ կռվի դաշտում ողջ մնալը հիսուն-հիսուն է, իր տնից երկուսն էին գնացել պ ատերազմ, և ինչ ծանր օրեր է ինքն ունեցել, բայց պ ատերազմ էր։ Գալինա Բաբայանի խոսքով՝ հիմա ամբողջ աշխարհն է խառնված, և այսօր բոլորը պետք է կանգնեն մեր վարչապետի կողքին, որ մի ուղղության մասին մտածի, ոչ թե աջուձախ անեն, խանգարեն, չթողնեն, որ մարդն իր քայլով առաջ գնա։ «Կամ ծաղկեպսակ վերցնել շպրտելը ո՞րն է։ Իմ կռիվը Քոչարյանի հետ լրիվ պատահական եղավ, բայց իրանցը մտածված էր, երեկվանից իրենք միտինգ են անում, որ ծնողները մասնակցեն։ Ինչի էդ որ մի ծնողն է խելագար, որ էսօրվա օրով, էս վիշտը մեր սրտերում մենք գայինք ու իրենց միանայինք, երբեք ես չեմ անի։ Իմ տղան շատ ազգասեր ու հայրենիքին նվիրված տղա էր։ Բայց գիտեմ մի բան, որ էդ կեղտոտ Վանեցյանն է իր զորքը հետ նահանջ տվել, որ մեր երեխեքին բերեցին գիշերով ու լուսաբացին զ ոհվեցին»,-եզրափակեց Գալինա Բաբայանը։

Դա շատ անշնորհք քայլ էր․ եթե դու մեծ ցավով ես ապրում ու եկել ես, որ քո երեխու տոնը շնորհավորես, դու չպիտի որևէ մեկով ուղղորդվեիր․ զոհված Կապավոր Կյաժի մայր

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գալինա Բաբայանը որդու գերեզմանի մոտ էր եղել, երբ այդտեղով անցել էր Ռոբերտ Քոչարյանը և չէր մոտեցել այդ պահին այնտեղ գտնվող ծնողներին, ինչից հետո տիկին Գալինան վիճել էր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիշեցնենք նաև, որ որոշ ժամանակ անց այրվել էր Գալինա Բաբայանի որդու շիրմին դրված լուսանկարն ու արհեսատական ծաղիկները։ Լիլիթ Թադևոսյան

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով