Դա պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է․ ՌԴ-ն տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով․ Քաղաքագետի ուշագրավ դիտարկումները

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում: «Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը կշեշտի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ գծելու իրենց սեփական ուղին: Նա նաև ընդգծելու է ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, այդ թվում և աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջև շփումներին ողջ տարածաշրջանում»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Դա պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է․ ՌԴ-ն տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով․ Քաղաքագետի ուշագրավ դիտարկումները

Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: «Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ հանուն տևական խաղաղության: Նա կընդգծի մեր ամուր համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Դա պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է․ ՌԴ-ն տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով․ Քաղաքագետի ուշագրավ դիտարկումները

Մինչ Հայաստան կատարելիք այցը՝ Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝ Վրաստանում: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ Միացյալ Նահանգների բարձր մակարդակով այցը տարածաշրջան միանշանակ դրական է, քանի որ ԱՄՆ-ի ու Եվրամիության վերջին շրջանի ակտիվությունը Հարավային Կովկասում շատ լուրջ զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի ա գրեսիվության համար․ «Մենք միանշանակ պետք է ողջունենք իրենց նախաձեռնությունները։ Իրենք գալիս են խաղաղության օրակարգով նույնը անում է Շառլ Միշելը՝ եռակողմ ֆորմատով։ Արևմուտքի լինելը մեր տարածաշրջանում կանխում է Հայաստանի դեմ ուղղված ագրեսիան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դա պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է․ ՌԴ-ն տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով․ Քաղաքագետի ուշագրավ դիտարկումները

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում կա տպավորություն, որ արևմուտքի առաջարկած «խաղաղության օրակարգը» նշանակում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, Գրիգորյանը պատասխանեց․ «Այո՛, այդպիսի կարծիքներ կան և դրանք տարվում են կամ պրոռուսական քաղաքական ուժերի կամ Ռուսաստանի կողմից։ Ինչու՞, որովհետև արևմուտքի ու Եվրամիության ակտիվ գործունեությունը խանգարում է Ռուսաստանին հայ ժողովրդի տարածքների հաշվին իր ծրագրերն իրականացնելու հարցում։ Այսինքն, ինչ ավանդույթ, որ ձևավորվեց 100 տարի առաջ՝ շարունակվում է նաև այսօր։ Ռուսաստանը տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով։ Դա մենք հերթական անգամ տեսանք 2020 թվականից հետո։

Դա պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է․ ՌԴ-ն տարածաշրջանում հարցերը լուծում է մեր հողերը հանձնելով․ Քաղաքագետի ուշագրավ դիտարկումները

Քաղաքագետը գտնում է, որ արևմուտքի ներկայությունը մեր տարածաշրջանում խափանում է այն տենդենցը, երբ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «լեզու է գտնու» մեր տարածքները նրանց տալով․ «Իսկ ի՞նչ է պետք արևմուտքին՝ խաղաղություն։ Արևմուտքը հասկանում է, որ անհնար է խաղաղություն հաստատել առանց բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու։ Օրինակ՝ հայերի շահերը ոտնահարելով չես կարող հասնել խաղաղության։ Իսկ ո՞վ է տարածում, որ իբր աիրևմուտքն ուզում է նշաձող իջեցնել՝ պրոռուսական ուժերը կամ հենց ռուսական լրատվամիջոցները, քանի որ դա պաշտոնական Մոսկվայի հանձնարարականն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով