Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Գրեթե մեկ տարվա դադարից հետո այսօրվանից Ռուսաստանի օդային ճանապարհները բացվեցին ՀՀ քաղաքացիների համար, սակայն ոչ բոլորին հաջողվեց մտնել օդանավ։

Պարտադիր է թռիչքից 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը։ Սակայն կորոնավիրուսի բացասական պատասխանը ձեռքին Արսեն Այվազյանն ու էլի մի խումբ մարդիկ այդպես է չկարողացան մեկնել Մոսկվա։ Սխալ վայրում էին հանձնել թեսթը, օդակայանը դա չի ընդունում։

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

«Ոչ տոմս վաճառողն ա ասում, ոչ էլ որ անալիզը տալիս ենք, այդտեղ են ասում։ Էս երկրում մեկը պի՞տի ասի ոնց գնաս, ուր գնաս։ Ես տվել եմ, էկել եմ, QR կոդով էկել եմ, չեմ կարում թռնեմ», — ասաց քաղաքացիներից մեկը։

Սրտնեղված քաղաքացիները չէին լսել ընդամենը չորս օր առաջ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ մինչև COVID թեստի հանձնումը քաղաքացիներն իրենց բջջայինում պետք է ներբեռնեն «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը, որտեղ նշված են այն լաբորատորիաները, որոնց տված պատասխանն է միայն ընդունվելու օդակայանում։ Ի դեպ, նշված լաբորատորիաներում այսօր հերթ էր։

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Իսկ մտահոգվելու պատճառ կա, որովհետև օդային տարածքը Ռուսաստանի հետ բացվել է ընդամենը մեկ ամիս ժամանակով, տոմսերը, ինչպես տեղեկացանք ուղևորներից և տուրօպերատորներից, կրկնակի-եռակի թանկացել են, օդանավում տեղերն էլ սպառվում են շատ արագ։

«Եթե էն վախտ տասը հազար [ռուբլի] էր մի կողմը, հիմա 18-19 հազար է դառել», — ասաց մի ուղևոր։

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

«Աերոֆլոտի» տոմսարկղերի մոտ այսօր հերթեր էր։ Հայտարարել էին, որ շատ քիչ տեղ է մնացել։ Տուրիստական գործակալություններից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչև փետրվարի 10-ը մնացել են միայն մոտ 300 հազար դրամ արժեցող տոմսերը՝ առանց ուղեբեռի, իսկ ամսի 10-ից հետո տոմսերի գինը հասնում էր 200 հազար դրամից՝ դարձյալ առանց ուղեբեռի։

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Օդանավակայում «Ազատության» հետ զրուցող ուղևորներր մեծ մասը տոմսերը գնել էր մեկ ուղղությամբ. հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն էին և կորոնավիրուսի պատճառով բաժանված ընտանիքների անդամները։

Կային նաև հիասթափվածներ։ Մի երիտասարդ, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ եկել էր հատուկ 44 օրյա պատերազմին մասնակցելու, ինչից հետո որոշել էր մնար, բայց, ինչպես ինքն ասաց՝ հայրենիքն իրեն միայն կռվի համար էր նախատեսել․ — «Չեմ ուզում գնամ, բայց հնարավորություն չկա։ Հնարավորություն չեն տալիս գործի ընդունվեմ»։

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Հիմնականում բոլորն էլ ասում էին, թե հետ վերադառնալու են, բայց միշտ հաջորդում էր «եթե»-ն։

Հայաստանից դեպի Մոսկվա այսօր 4 չվերթ էր նախատեսված, երեքն էլ՝ վաղը։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեպի Մոսկվա չվերթները հիմնակնում իրականացնում են «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները:

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Ռուսաստանը մուտքի սահմանափակումներն անցած տարվա մարտից էր մտցրել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, արդեն սեպտեմբերից այդ սահմանափակումները հանվեցին ԵԱՏՄ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի համար, բացառություն էր Հայաստանը։ Ռուսաստանի սահմանափակումներն ամռանը Հայաստանում բողոքի ակցիաների պատճառ էին դարձել։ Արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիները կառավարությունից պահանջում էին խնդրին լուծում տալ։ Փաստացի այսօր երկար ընդմիջումից հետո հնարավորության մի պատուհան բացվեց։

Դեպի Ռուսաստան մեկնողները խնդիրների առաջ են կանգնում․ Ահա պատճառներից մի քանիսը․ Տեսանյութ

Տեսանյութը՝ ստորև․

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով