«Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել

«Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել

«Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել

Սեպտեմբերից «Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը, մարտավարության մեջ փոփոխություններ են լինելու, այսինքն՝ ամենօրյա ռեժիմով, ինչպես մայիսին էր, չենք իջնելու երթեր, ցույցեր ու բողոքի ակցիաներ անելու, բայց սա բնավ չի նշանակում, որ ինչ-որ օր էլ չենք անցնելու այդ ռեժիմին։ Այս մասին «Երկիր մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել

«Մենք այդ ռեժիմի մեջ մտնելու ենք ավելի կազմակերպված, ամրապնդված, ընդլայնված ձեւով եւ մեր առջեւ դրված խնդիրները լուծելուց հետո, որպեսզի պատրաստվենք մեծ մարտի, ու դրա համար պետք է նախապատրաստական բոլոր աշխատանքներն անենք։ Մենք լուրջ հաջողություններ ունեցել ենք, և որքան էլ փորձեն նսեմացնել դրանք, ակնհայտ է, որ «Դիմադրություն» շարժումը հայ ժողովրդի պատմության այս ճակատագրական փուլում կարևոր գործ է արել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Հարցին, թե մասնակցելո՞ւ են Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից հայտարարված անկախության շարժման նախաձեռնությանը, որի շրջանակներում ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ, Սաղաթելյանն ասաց․

«Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել

«Բազմիցս ասել ենք՝ բոլոր նրանք, ովքեր այս իշխանությունների դեմ կնախաձեռնեն պայքարի գործողություն, մենք օժանդակելու ենք։ Էդգար Ղազարյանի օգոստոսի 23-ին հրավիրված հանրահավաքին մենք աջակցելու ենք, ինքս մասնակցելու եմ դրան, առիթից օգտվելով կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ ներկա լինեն հանրահավաքին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով