Դու պարտավոր չես պատասխանատու լինել ուրիշի երջանկության համար

Դու պարտավոր չես պատասխանատվություն կրել ուրիշի երջանկության համար

Դու պարտավոր չես պատասխանատու լինել ուրիշի երջանկության համար

Հիշիր սա մեկընդմիշտ. դու պատասխանատու չես մեկ այլ մարդու երջանկության համար: Դու ինչ որ մեկի դժբախտության պաճառը չես:
Դու դեռ կարող ես հոգ տանել, լսել, հասկանալ քեզ շրջապատողների ցավը, զգալ ցավակցյուն նրանց նկատմամբ: Դու կարող ես պատասխանատվություն վերցնել նրա համար, որ դու ինչ որ ժամանակ ասել կամ արել ես, չնայած որ չես կարող անցյալը փոխել: Դու կարող ես տանջվել, տանելով քո զգացմուքները:

Դու պարտավոր չես պատասխանատու լինել ուրիշի երջանկության համար
Բայց դու քեզ շրջապատողների դժբախտության պատճառը չես, կապ չունի թե ինչքան են նրանք լաց լինում, գոռում, մեղադրում քեզ:
Եթե պետք լինի դու կարող ես քո ճշմարտությունը ներկայացնել նրանց, քո խորհուրդը, քո բուժումը:
Դու չես կարող ինչ-որ մեկի տեղը լրացնել, չես կարող ինչ-որ մեկին թերի դարձնել: Մարդիկ իրենց ճանապարհն են անցնում: Նրանց երջանկությունը իրենց արկածն է, քո երջանկությունը՝ քո արկածը:

Դու պարտավոր չես պատասխանատու լինել ուրիշի երջանկության համար

Չէ որ դու տեսնում ես, որ իրական երջանկությունը չի կարելի տալ և ետ վերցնել: Իրական երջանկությունը աղբյուրն է: Դա ներկայությունն է: Դա պատրաստակամությունն է ընդունելու սեփական փորձը, չդնելով այդ բեռը ուրիշի վրա: Դա պատրաստակամությունն է փնտրելու սեր ոչ թե քեզնից դուրս, այլ քո ներսում: Ամեն զգացմունքի ժամանակ, լինի դա երջանկություն, ցավ, ուրախություն թե ձանձրույք: Սրտի ամեն մի զարկի, ամեն ձայնի, ամեն կրքոտ ցանկության, ամեն սուրբ պահին:

Դու ապրում ես
Ջեֆ Ֆոստեր

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով