Դրախտ և դժոխք. Սամուրայի դասը

Դրախտ և դժոխք. Սամուրայի դասը

Դրախտ և դժոխք. Սամուրայի դասը

Երբեմն մեր լույսը մարում է, հետո նորից վառվում՝ այլ մարդու կայծից: Մենք, բոլորս ունենք պատճառ մտածելու և խորին շնորհակալություն հայտնելու նրանց, ում հաջողվում է վառել կայծը մեր մեջ. Ալբերտ Շվեյցեր

Մի անգամ առավորյան , մեդիտացիայի ժամանակ , ծեր վանական Ջամյանգը հորիզոնում տեսավ մարդու ուրվագիծ, ով գալիս էր դեպի եկեղեցի: Սամուրայի համար դա մոտիկ տարածություն չէր: Հետաքրքիր է: Վանականը հետևեց ռազմիկի մոտենալուն: Նա եկավ այն հետևության, որ ռազմիկը տեր չունի, նա ռոնին է: Բարձրահասակ տղամարդը գալիս էր լայն քայլերով , դեմքի տխուր հայացքով:

Արտաքինից նա հիշեցնում էր ռազմիկի, ով կրում էր երկու երկար սուր և ռազմական հանդերձանք: Վանականը հանգիստ սպասում էր անծանոթ հյուրին: Վերջապես նրանք հանդիպեցին: Ռազմիկը դիմեց վանականին

Դրախտ և դժոխք. Սամուրայի դասը

_Վանական, ես եկել եմ քեզնից լսելու դրախտի և դժոխքի մասին:
-Ես քեզ ոչինչ չեմ ասի, դու սամուրայ ես առանց տիրոջ, դու եկել ես առանց հրավերի, չես ներկայացել և պահանջում ես գիտելիքներ, որոնք չես վաստակել, բացի դրանից քեզնից հոտ է գալիս,դու արժանի չես սուրբ գիտելիքների:

Ռազմիկը բարկացավ, գոռաց, նրա հայացքի մեջ ցավ երևաց, հանեց սուրը գլխից վերև, պատրաստվելով կտրել ինքնավստահ վանականի գլուխը: Վանականը ասաց.
_Սա հենց դժոխքն է:

Դրախտ և դժոխք. Սամուրայի դասը

Ռազմիկը քարացավ լսելով վանականի ասածը: Դա լավագույն պատասխանն էր, որ կարելի էր լսել:Այդ իմաստուն, ծեր վանականը հենց հիմա վտանգեց իր կյանքը որպեսզի ցույց տա սամուրային, թե ինչ է դժոխքը՝ օգտագործելով հենց ռազմիկի զգացմունքները:
Շնորհակալություն հայտնելու համար ռազմիկը ընկավ գետին՝ արցունքներն աչքերին:
_Իսկ սա արդեն դրախտն է,_ ասաց վանականը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով