Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը: -Պարոն Գալիչյան, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ նշել է, որ Բաքվի պնդումն այն մասին, որ սահմաններ գոյություն չունեն, շատ վտանգավոր է և անպատասխանատու, և որ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Այս դեպքում ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ Բաքվի պնդումները, թե սահմաններ գոյություն չունեն, ի չիք դառնան։

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

–Այո՛, Արմեն Գրիգորյանը ճիշտ է ասում, քանի որ այդ սահմաններում բոլոր 12 հանրապետություններն ամփոփված են։ Եթե սահմանները գոյություն չունեն, նշանակում է Խորհրդային Միության 12 երկրներն ընդհանրապես գոյություն չունեն, սահման չունեն մեկը մյուսի հետ։ Նշանակում է, որ Ադրբեջանը երբ այդպիսի պնդումն է անում, ինքն էլ որևէ մեկի հետ սահման չունի։ Եվ սա սուտ է, քանի որ Ադրբեջանն ինքն է ժամանակին ստորագրել, վավերացրել այդ սահմանները։ Եվ անկախության ժամանակ հենց այդ սահմաններով անկախացել և ներկայացրել են ՄԱԿ-ին։

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

-Բրյուսելում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: Ինչի՞ հիման վրա են արվելու այս սահմանազատումը և սահմանագծումը։

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

–Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մերոնք միայն ցանկանում են ԽՄ ժամանակվա եղած սահմաններով սկսել սահմանագծումը։ Բայց սա չի նշանակում, որ մենք դա 100 տոկոսով ընդունում ենք։ Եթե մենք սահմանագծում ենք ուզում անել, ուրեմն պրոբլեմներ կան։ Մենք ունենք իրավական խնդիրներ, որ մեր տարածքներն ապօրինի տրվել են Ադրբեջանին, և երբ պետք է Ադրբեջանը հետ տար, հետ չի տվել մեզ։ Եվ հետո անկլավներ ընդհանրապես գոյություն չունի որևէ հիմնական փաստաթղթում։ Իսկ եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանն իրեն ասում է, որ անկլավ չկա, փաստաթուղթ ցույց տուր, որ անկլավ չկա։ Քանի որ ինքն է մեզնից տարածք ուզում, ես հակառակը կասեի՝ Ադրբեջանը երբ ասում է, որ անկլավ կա, թող փաստաթուղթ ներկայացնի, որ այդ տարածքն իրենն է։ Մինչև 1936 թվականը որևէ անկլավ Հայաստանում և Ադբեջանում չի եղել, այնպես որ Ադրբեջանը շատ իզուր է անկլավների խնդիրներ առաջ քաշում, քանի որ ինքը իր սահմանադրությամբ 1918-20թթ․ Ադրբեջանի Հանրապետության սահմաններն է ճանաչում, և ոչ Խորհրդայինը, իրավունք չունի պահանջելու, քանի որ 18 թվականին Նախիջևանը Հայաստանինն էր և անկլավներ էլ ընդհանրապես գոյություն չունեին։

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

–Այսինքն՝ որևէ քարտեզի շուրջ Ադրբեջանը քայլ չի անի՞ սահմանազատում իրականացնելու համար։ –Ադրբեջանը կարիք չունի քարտեզի, նա առաջ է եկել մեր սահմաներից և ասում է՝ իմ սահմանը սա է, և չնայած որ ընդունել է, որ Խաղաղության պայմանագրի համար իբրև պետք է վերադառնա իր սահմանին, ասոմ է՝ իմ սահմանը սա է, որը ես եմ գծել, ոչ թե Խորհրդայինը, և իր գծած սահմանները օրեցօր մեծանում են, ներս են մտնում Հայաստանի տարածք։ Ալիևը բոլորվին վստահելի անձնավորություն չի, որ եթե նույնիսկ պայմանագիր ստորագրի, հետո հարգի այդ պայմանագիրը, մինչև ուժի դիմաց չկանգնի, ոչինչ չի անի, միայն ուժով նրան կարելի է դա պարտադրել։

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

Եվ կարծում եմ՝ այս հանձնաժողովն էլ ոչ մի քայլ չի կարող անել։ Եթե հանձնաժողովը ուզում է աշխատանք իրականացնել, առաջին հերթին պետք է սկսի նրանից, որ Ադրբեջանի զորքերը հետ գնան իրենց սահմանի վրա, բայց Ադրբեջանը ըստ երևույթին նպատակ չունի դա իրականացնել, քանի որ իր գրաված տարածքների մեջ իր դիրքերն է ամրացնում, շինարարական աշխատանք է իրականացնում և ցույց է տալիս, որ չի գնալու, և եթե չի գնալու, մենք ինչի մասին ենք խոսում։ Մինչև ուժ չկիրառվի, նա չի վերադառնա իր դիրքեր։

Եթե Ադրբեջանը նման պնդում է անում, նշանակում է, որ. Քարտեզագետի կարևոր վերլուծությունը

– Փաստացի Ռուսաստանի առաջարկած քարտեզներին էլ դեմ է։ -Այո, ՌԴ քարտեզին դեմ կլինի, բոլորինն էլ, և պետք է օտարների կողմից նրան ուժ պետք է գործադրվի, սպառնալիքներ պետք է լինեն, որ հետ գնան իրենց տարածքներ։

Rating
( 1 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends