Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Վերջին շրջանում անհայտ և կասկածելի աղբյուրներից լուրեր են շրջանառվում, թե իբր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում խուճապ է սկսվել. որոշ պատգամավորներ պատրաստվում են լքել խմբակցությունը, որովհետև չեն հանդուրժում Աղավնոյի, Բերձորի, Սուսի դեպքերը։ Ըստ ասեկոսեների՝ այդ պատգամավորներից են Վահագն Ալեքսանյանը, Արցախյան առաջին ազատամարտին մասնակցած Գագիկ Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը և այլն։

Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Civic.am-ը կապ հաստատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, որը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածված ասեկոսեները թե՛ իր, թե՛ մյուս պատգամավորների վերաբերյալ. «ՔՊ-ի մասին այդպիսի լուրեր տարածողները ղալաթ են անում։ Նման բան չկա, չի էլ կարող լինել, որովհետև ՔՊ-ն միակ կուսակցությունն է, որ էս երկրի մասին անկեղծորեն մտածում է, ուզում է էս երկիրը կարգավորել՝ հակառակ խորհրդարանական ընդդիմությանը»։

Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Նա համոզված է, որ սա ընդդիմության ֆեյքերի, լրատվականների հերթական կեղծ լուրերն են։ «Տեսնելով, որ փողոցային պայքարով որևէ արդյունքի չեն կարողանում հասնել, այսպիսի ստոր զրպարտանքով են փորձում ՔՊ-ի ներսում խառնակչություն ստեղծել, ՔՊ-ին վարկաբեկել և մոլորեցնել ժողովրդին, որպեսզի կարողանան ավելի շատ մարդկանց ներգրավել իրենց պայքարի մեջ։ Իրենք չեն կարող, արդեն սպառված են, իրենք ընդդիմություն չեն, այլ Կրեմլի 5-րդ շարասյունը, որ քանդում է այս երկիրը, ուզում է տապալել իշխանությանը պետականությունը ավերելու գնով»,- ընդգծեց պատգամավորը։ Նա կարծում է, որ այս ընդդիմությունը խամաճիկ ուժ է, որով ցանկանում են գործող իշխանությանը ճնշել կամ իշխանափոխության հասնել։ «Ես համոզված եմ՝ աշուն լինի, թե գարուն, ինչ տարբերակներ էլ փորձեն, թեկուզ կեղծ լուրեր տարածեն, ոչինչ չեն հաջողելու, ձախողվելու են, որովհետև շփվում եմ ՔՊ-ի բոլոր շրջանակների, անդամների հետ՝ թե կառավարության անդամների, թե՛պատգամավորների հետ, թե՛ իշխանությունից դուրս, ոչ մի շրջանակում էլ չկա ՔՊ-ից դուրս գալու ցանկություն»։

Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Բացի դրանից, Մելքոնյանի համոզմամբ, ժողովուրդը շատ լավ գիտի՝ ովքեր են փողոցային ընդդիմադիրները, տեսել է՝ ինչ են արել, և երբեք չի կանգնելու նրանց կողքին. «Իրենց ձախողված շարժումից հետո անգամ իրենց ձայն տվողները, հավատացողներն են զզվել, երես թեքել նրանցից։ Այսօր հրապարակում հավաքվում են միայն իրենց նեղ շրջանակով, հարազատ-բարեկամներով։ Հիմա մեր երկիրն այն վիճակում է, որ պետք է համախմբվենք Հայաստան-Արցախ-Սփյուռքով։ Ես սփյուռքահայ ընկերներ ունեմ, որ հսկայական պայքար են տանում իրենց երկրներում, Ամերիկայում նույնիսկ շարժում է սկսվել, որի անդամները դիմում են իրենց իշխանություններին՝ զ ենք տալու իրենց, որ գան Հայաստանը պաշտպանեն, իսկ էս ճիվաղները եկել իշխանության համար են կռիվ տալիս։ Նրանք հասարակ խաբեբա ու գործակալ են, և մեր իշխանությունն ու ժողովուրդը նրանց իշխանություն չի տալու»։

Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Ըստ Մելքոնյանի՝ եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, իր դժգոհությունը կուղղեր Ռուսաստանի Դաշնությանը, որն այսօր Արցախի անվտանգության երաշխավորն է, և ոչ թե կգնար ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ցույց կանցկացներ կամ իշխանությանը կմեղադրեր հողերը ծախելու ու դավաճանության մեջ։

Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Հարցին, թե մեդիադաշտ պարբերաբար նետվող կեղծ լուրերը չե՞ն ազդի հանրային կարծիքի վրա, և նրանք ի վերջո չե՞ն հասնի իրենց ցանկալի արդյունքին, Մելքոնյանը պատասխանեց. «Ժողովուրդը գիտի, որ Լաչինի միջանցքի գյուղերը պիտի հանձնվեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Պարզապես ադրբեջանցիները շտապում են, տարբեր սադրանքների են դիմում, որպեսզի մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը ռուսների օգնությամբ արագ հասնեն իրեն ցանկացածին, որովհետև եթե ուշացնեն, կարող է լրիվ հակառակ իրավիճակը լինել»։

Եթե ընդդիմությունն իսկապես մտահոգված լիներ Աղավնոյի, Բերձորի ճակատագրով, ապա. Գագիկ Մելքոնյանի ուշագրավ խոսքը

Խուսափելու համար վատագույն զարգացումներից՝ Մելքոնյանը կարծում է, որ ստիպված կանեն վարչապետի նշած քայլերը: «Եթե ՌԴ-ն չկատարի իր պարտականությունները, մենք կդիմենք միջազգային ուժերին՝ Արցախի անվտանգությունը ապահովելու։ Իսկ վարչապետը մշտական շփման մեջ է շահագրգիռ կողմերի հետ. եթե նման բան է ասում, ուրեմն պատահական չէ»,- եզրափակեց պատգամավորը։
Թամարա Ղազարյան

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով