Եթե ձեր ընկերուհին ունի բնավորության այս գծերը, ապա բաց մի թողեք նրան
«Ցավոք սրտի, տղաներին հազվադեպ են բացատրում, թե ինչ է անհրաժեշտ՝ երկար կյանք ունենալու համար: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. բացատրեք նրանց, որ պետք է խելացի կնոջ հետ ամուսնանալ»:
Հարաբերությունների մեջ գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուրը մտածում է, արդյոք ճիշտ ընտրություն է կատարել և ցանկանում է ապրել այդ մարդու հետ մինչև կյանքի վերջ:
Գիտնականները ուսումնասիրելով շատ հարաբերությունների հետազոտություններ, ներկայացրել են մի քանի խորհուրդներ, որոնց հետևելով դուք կհասկանաք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ:
Նա կյանքի նկատմամբ դրական տեսակետ ունի
Երբ ձեր ընկերուհին նայում է ջրով լցված բաժակին և ասում որ այն կիսով չափ լիքն է, ոչ թե պակաս, ապա ձեր բախտը բերել է: Այդպիսի աղջիկները կարողանում են ցանկացած իրավիճակում ելք գտնել, և տեսնել դրականը: Միայն դրական տրամադրվածությունը կարող է լուսավորել ձեր կյանքը:
Նա ավելի խելացի է, քան դուք
Եթե դուք ցանկանում եք հանդիպել ձեր կյանքի կեսին, ապա համոզվեք որ այդ կինը ամենաքիչը հիմար չէ: Իսկ այ իդեալական է, երբ նա ավելի խելացի է:
Խելացի կինը միշտ ինտելեկտուալ մարտահրավերներ կնետի ձեր առաջ: Իսկ դա հիանալի է՝ ձեր մտավոր կարողությունները ակտիվ պահելու համար:
Նա բաց սիրտ ունի
Համաձայն Վենսմիսթերի համալսարանի հետազոտությունների, բաց սրտով մարդիկ, ովքեր հաճախ են կիսվում իրենց մասին ինֆորմացիայով, համարվում են ավելի գրավիչ:
Նա ծիծաղում է ձեր արած հումորների վրա
Բոլորիս էլ անհրաժեշտ է մարդ, ով կարող է ծանր օրվանից հետո սուր հումորով իրավիճակը թուլացնել՝ բարձրացնելով մեր տրամադրությունը: Չէ որ կյանքը առանց այդ էլ բարդ է, ինչ կարիք կա տխրելու, եթե կա մեկ րոպե ծիծաղի համար: Այնպես որ, եթե ձեր կողքին կա աղջիկ, ով կարողանում է ձեզ հետ միասին լիաթոք ծիծաղել, ապա դուք ունեք ծանրակշիռ պատճառ՝ նրան բաց չթողնելու: