Եթե ցանկանում եք Վրաստան մեկնել, անպայման տեղեկացեք
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)
դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։