Եղանակը կրկին անակնկալներ է մատուցում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են

Եղանակը կրկին անակնկալներ է մատուցում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են

Եղանակը կրկին անակնկալներ է մատուցում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են

Ապրիլի 10-ից ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով․ Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։

Եղանակը կրկին անակնկալներ է մատուցում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են

Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր և վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմից բարձր է 8-ից 10 աստիճանով։

Եղանակը կրկին անակնկալներ է մատուցում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են

Բայց ապրիլի 10-ից տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։
Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, մոտենալով կլիմայական նորմին։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով