Ես կբացեմ բոլոր փակագծերը հստակ ու անհերքելի փաստերով. Հոխիկյանը` արբանյակի մասին
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը, անդրադառնալով Երկիր մոլորակի ուղեծիր արձակված Հայաստանի առաջին արբանյակին, գրել է․
«Հայկական արբանյակի մասին ՀՀ իշխանության հայտարարածի ամբողջ իրականությունը պարզելու համար պաշտոնական հարցում եմ ուղարկել ամերիկյան SpaceX և իսպանական Satlantis ընկերություններին։ Մինչև պաշտոնական պարզաբանումը արդեն իսկ ունեմ արբանյակի մասին գրեթե բոլոր տվյալները։
Սպասենք մի քանի օր, որպեսզի հանգստանա մեր հանրության արբանյակային էյֆորիան ու հրճվանքը, ես կբացեմ բոլոր փակագծերը հստակ ու անհերքելի փաստերով։ Կբազմապատկվի մեր ուրախությունը, թե կլինի հերթական հիասթափությունը, կիմանանք 2-3 օրից»։