Ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա, պետք է մոռանանք նախկին բոլոր ոճերը․ Խաչատուր Սուքիասյանը

Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցում էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դուրս գա կառավարության շենքից: Հենց այդ հատվածում էր նաև գործարարը։ Թե քանի հոգու են ապահովել միտինգին, Սուքիասյանն ասաց, որ պետք է մոռանալ նախկին բոլոր «ոճերը» և անցնել նորին։

Ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա, պետք է մոռանանք նախկին բոլոր ոճերը․ Խաչատուր Սուքիասյանը

«Նախկինում ստիպողաբար էր, այս երեք տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»,-ասասց Խաչատուր Սուքիասյանը։ Դիտարկմանը, թե Սիլ Կոնցեռնի աշխատակիցները գիտակցաբա՞ր են եկել միտինգին, ասաց տեղյակ չէ, թե կոնցեռնից ովքեր են եկել հանրահավաքին։ «Ես գիտեմ՝ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ են աշխատում»։

Ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա, պետք է մոռանանք նախկին բոլոր ոճերը․ Խաչատուր Սուքիասյանը

Լրագրողի հարցին՝ խնամին էլ Բաղրամյան պողոտայում է հանրահավաք անում ՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած չէ՝ Սուքիասյանը նշեց, որ ինքը ոչ ոքի կողքին կանգնած չէ։ «Ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա։ Բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ և պարոն Փաշինյանին, և Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը»։

Ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա, պետք է մոռանանք նախկին բոլոր ոճերը․ Խաչատուր Սուքիասյանը

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջին հանրահավաքին տեղեկություններ էին տարածվում, թե Սուքիասյանին պատկանող մոլերից մեկի աշխատակիցներին ստիպողաբար տարել էին հանրահավաքին մասնակցելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով