Ես չեմ ուզում սրտումս քո դառնությունը հավաքել, մայրիկ, սրբիր արցունքներդ․ Հերոս Նորիկ Գասպարյանի նամակը՝ մորը

Անուշ Մնացականյանը գրում է. Շնորհավոր ծնունդդ ՄԱ՜Մ… Առաջին անգամ ես քեզնից մի քանի երկինք ու երկիր հեռու եմ… Գիտեմ, որ ուզում ես գրկել ինձ եւ հոտոտել բույրս էնպես, ինչպես էն ժամանակ, երբ դեռ նորածնի անմեղությամբ գրկումդ էի։ Դու ինձ համար երբեք քեզ չես խնայել, ց ավով

Ես չեմ ուզում սրտումս քո դառնությունը հավաքել, մայրիկ, սրբիր արցունքներդ․ Հերոս Նորիկ Գասպարյանի նամակը՝ մորը

կյանք ես տվել եւ կյանքով մեծացրել… Դե ասա ա՜յ մերս, ինչպե՞ս խնայեի կյանքս, երբ հարցը քո խաղաղությանն էր վերաբերում… Գիտեմ, որ ինձ մոտ ես եկել… Դե արի զրուցենք մեր ջան… Շատ բան չեմ խնդրում, սրբիր արցունքներդ. դրանք հոսում են դեպի իմ սիրտ, իսկ ես չեմ ուզում սրտումս քո դ առնությունը հավաքել։ Սեր շաղ տուր նկարիս դիմաց, քո սերը կջերմացնի էս սառը տունը, որի տանտերն եմ դարձել… Մամ, չչարանաս աշխարհի դեմ. քո բարությունն աշխարհ կփրկի, քո լեն ու բոլ սիրտն էս նեղ աշխարհին կհանի չարի ճանկերից… Մամ, սև չհագնես… Քեզ

Ես չեմ ուզում սրտումս քո դառնությունը հավաքել, մայրիկ, սրբիր արցունքներդ․ Հերոս Նորիկ Գասպարյանի նամակը՝ մորը

գույներ են սազում, գույներով լցրու տան ներսն ու դուրսը… Ինձ այցի գալիս գույներով արի. թող դրանք մութ գիշերս լույս ցերեկ անեն… Մամ ջան, ես կամ, քո տղեն կա. կան հոգևոր ներկաներ, որոնք ֆիզիկական բացակաների ցավ կբուժեն… Ես կամ քո ամեն գիշերվա ու ամեն լուսաբացի մեջ… Ես կամ ամենուր, ուր դու կաս… Հաա, ամենակարևորն առողջությանդ մասին չմոռանաս, ապրելու մասին չմոռանաս… Քանի դու ապրում ես, ապրում եմ և ես… Քեզ ծաղիկներ բերել չեմ կարող. էստեղ ծաղիկները քաղել չեն լինում, բայց դրանք մոր բույր ունեն, քո բույրն ունեն մամ, շատ

Ես չեմ ուզում սրտումս քո դառնությունը հավաքել, մայրիկ, սրբիր արցունքներդ․ Հերոս Նորիկ Գասպարյանի նամակը՝ մորը

անուշ են բուրում… Չդադարես ապրել մամ, ապրի ու աշխարհը կհամոզվի, որ քանի մայրը կա, որդին չի կարող չլինել… Տանս դռան առաջ միշտ կարող ենք զրույց անել մեր ջան… Ոնց առաջ էր, ոնց միշտ էր… Չլացե՛ս հանկարծ, որդուդ դառնության փոխարեն սերդ պետք կգա… Ես ժպտում եմ մամ, դու էլ ժպտա…Ժպտա ու կզգաս՝ գիրկդ ինձնով կլցվի… Հերոս Նորիկ Գասպարյանի մայրիկին… ~

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով