Երբ է եղունգների գել-լաքը դառնում վտանգավոր

Երբ է եղունգների գել-լաքը դառնում վտանգավոր

Երբ է եղունգների գել-լաքը դառնում վտանգավոր

Եղունգնգների գել-լաքը շատ տարածված է, բայց որքանո՞վ է այն անվտանգ: Комсомольская правда պարբերականի փոխանցմամբ՝ այս հարցի պատասխանը տվել է մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր Յուլյա Գալյամովան: Նա ասել է, թե ինչ վտանգներ է պարունակում տվյալ ծածկույթի անընդհատ օգտագործումը: Ըստ բժշկի՝ եղունգները հանգստի կարիք ունեն, և պարբերաբար լաքով պատվելու դեպքում դրանք կարող են վնասվել:

Երբ է եղունգների գել-լաքը դառնում վտանգավոր

«5-6 ամիս գել-լաք օգտագործելուց հետո հարկավոր է դադար տալ: Նույնիսկ այդ ընթացքում եղունգն այնքան բարակ է դառնում, որ մնում է միայն վերջին թիթեղը: Եթե լաքի ծածկույթը լամպի տակ չորացնելիս այրման զգացողություն է առաջանում, ապա դա ուժասպառության տագնապալի ախտանիշ է», – ասել է բժիշկը:

Երբ է եղունգների գել-լաքը դառնում վտանգավոր

Հանգիստը պետք է տևի առնվազն վեց ամիս՝ հաշվի առնելով եղունգների աճի ցիկլը: Վեց ամսվա ընթացքում թիթեղն ամբողջությամբ վերականգնվում է:
Բժշկի խոսքով՝ եղունգների ծածկույթի երկար ժամանակ օգտագործումը եղունգները խոցելի է դարձնում սնկերի և տարբեր վարակների նկատմամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթներն առանձին վտանգ են ներկայացնում: Մասնագետի խոսքով ՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նման մատնահարդարման դեպքում ենթաեղունգային մելանոմայի, այսինքն՝ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգ է առաջանում, քանի որ եղունգը զրկվում է պաշտպանիչ շերտից։

Երբ է եղունգների գել-լաքը դառնում վտանգավոր

«Նման ախտորոշումը ծայրաստիճան հազվադեպ է, բայց չպետք է բացառել ռիսկերը»,- եզրակացրել է փորձագետը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով