Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը դատարանում է. Հայտնի է, թե ով է դատավորը

Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը դատարանում է. Հայտնի է, թե ով է դատավորը

Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը դատարանում է. Հայտնի է, թե ով է դատավորը

2015-ից 2018 թվականին օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ԱԱԾ-ում հարուցված, հետագայում ՀԿԳ-ում քննված քրեական գործով 11 մեղադրյալի գործը դատարանում է։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը դատարանում է. Հայտնի է, թե ով է դատավորը

Մեղադրյալի կարգավիճակում են Անուշ Գարսանցյանը, Անի Մխիթարյանը, Ալբերտ Վիրաբյանը, Լիանա Կարապետյանը, Իդա Խաչատրյանը, Ռազմիկ Աբրահամյանը, Արշակ Ջերջերյանը, Արամ Շահբազը, Քրիստինե Նարինյանը, Լենա Հայրապետյանը, Անուշ Բադալյանը։ Քրեական գործը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը դատարանում է. Հայտնի է, թե ով է դատավորը

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին եւ բժշկին եւ թարգմանչին՝ ՀՀ ՔՕ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը դատարանում է. Հայտնի է, թե ով է դատավորը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով