Երևանի աղմկոտ ուղերձը Մոսկվայի աղմկոտ բողոքից հետո

Երևանի աղմկոտ ուղերձը Մոսկվայի աղմկոտ բողոքից հետո

Երևանի աղմկոտ ուղերձը Մոսկվայի աղմկոտ բողոքից հետո

Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձում Հայաստանի դաշնակցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականը առաջացրել է շատ հարցեր: «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»: Նիկոլ Փաշինյանի ուղերձի այդ միտքը հանրային տիրույթում ընկալվեց իբրև դեմարշ Ռուսաստանի դեմ, որոշակիորեն նաև դիտարկվելով հայ-ռուսական հարաբերության բավականին խորքային ճգնաժամի արտացոլում: Հատկապես, որ այդօրինակ ձևակերպմամբ ուղերձը հնչեց ՌԴ դեսպանատան հայտնի բողոքի ֆոնին՝ ռուսաֆոբիայի հետ կապված: Ընդ որում, այդ բողոքում ՌԴ դեսպանատունը հայտնել էր ակնկալիք, որ Հայաստանի իշխանությունը նաև հրապարակային հայտարարություններով կփորձի կանխել ռուսաֆոբիայի դրսևորումները: Դրա փոխարեն, եղավ շնորհավորական ուղերձը՝ հայտնի ձևակերպումով, որ կարծես թե ավելի սրեց տրամադրությունները:

Երևանի աղմկոտ ուղերձը Մոսկվայի աղմկոտ բողոքից հետո

Եվ այդ ֆոնին էլ՝ օգոստոսի 23-ի ուղերձից հետո տեղի ունեցավ օգոստոսի 24-ի առավոտյան Փաշինյան-Պուտին հեռախոոսազրույցը, Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: Իհարկե կապել այդ իրադարձությունները անմիջականորեն, թերևս դժվար է, համենայն դեպս չկա փաստական վկայություն, սակայն այդուհանդերձ նշմարվում է որոշակի նստվածք, որն անկասկած շատ ավելի խորքային իրողությունների և խնդիրների հետևանք է: Այդուհանդերձ, Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձի հատկապես վերը բերված շեշտադրմանը թերևս չարժե տալ շատ ավելի մեծ քաղաքական հաղորդագրության նշանակություն, քան կա գործնականում: Իսկ գործնականում, Նիկոլ Փաշինյանն արձանագրել է ընդամենն այն, ինչ միանգամայն բաց է, կամ առավել քան բաց է 2022 թվականի փետրվարի 22-ից սկսած, երբ Մոսկվայում ստորագրվեց ռուս-ադրբեջանական դաշնակցային գործակցության հռչակագիրը:

Երևանի աղմկոտ ուղերձը Մոսկվայի աղմկոտ բողոքից հետո

Հետևաբար, Հայաստանի վարչապետն էլ խոսել է ընդամենը այն մասին, ինչ դրսևորվել է հրապարակայնորեն: Ըստ այդմ, եթե կարող է խոսք լինել դեմարշի մասին, ապա դեմարշը նախ այդ հռչակագրի ստորագրումն է՝ ՌԴ դեմարշը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հանդեպ, ընդ որում հերթական դեմարշը: Այդ ամենով հանդերձ, սակայն, գործնականում կա այլ խնդիր և այստեղ հարցը փոխադարձ «դեմարշներ» հիշեցնելը չէ: Դրանով ոչ միայն հարցեր չեն լուծվում, այլ կուտակվում են նորերը, խորանում են հները, բարդանում են դրանց հետևանքները: Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, թե ինչ օրգանականություն է առկա հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների «հիերարխիայում», և կա՞ այդպիսի «հիերարխիա» ընդհանրապես, թե՞ հարաբերություն ասվածը լոկ Փաշինյան-Պուտին և Փաշինյան-Միշուստին մակարդակում է, ինչը լրջագույն խնդիր էր անգամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ երբ հարաբերությունն առավելապես պահվում էր այդ բարձր մակարդակի վրա, իսկ դրանից ներքև առաջանում էին խնդիրներ: Այժմ այդ խնդիրներն առավել ևս ունեն խորանալու առավել ևս օբյեկտիվ ու սուբյեկտիվ նոր պատճառներ, ըստ այդմ տվյալ հանգամանքը հրատապ է դարձնում լուծումների փնտրտուքը:

Երևանի աղմկոտ ուղերձը Մոսկվայի աղմկոտ բողոքից հետո

Իհարկե պետք է նկատել նաև, որ հայ-ռուսական հարաբերության ներկայիս ճգնաժամը սեփական լուծումների հնարավորություն են դիտարկում թե ռուսական, թե հայկական շրջանակներ, որոնք գործնականում կազմել են նախորդ քառորդդարյա շրջանի հայ-ռուսական հարաբերության «ճարտարապետական» կառուցվածքը, և կորցրել այդ դերն ու դիրքը թավշյա հեղափոխության հետևանքով: Ներկայիս ճգնաժամը նրանք դիտարկում են ոչ միայն իրենց կոնյուկտուրային հարցերի լուծման հնարավորություն, այլ հենց իրենք էլ անմիջական մասնակցությամբ փորձում են խորացնել այդ ճգնաժամը: Այստեղ է, որ իրեն զգացնել է տալիս հարաբերության «հիերարխիայի» բացակայությունը, երբ առաջին դեմքի մակարդակից ներքև չկան ինստիտուցիոնալ, ցանցային հաղորդակցային հնարավորություններ, որոնք կհակազդեն «ճգնաժամի» վրա կատարվող խաղադրույքին: Ընդ որում, խնդիրն այն է, որ այստեղ ներկայիս քաղաքական մեծամասնությունը գործնականում զրկված է իր համար անհրաժեշտ հանրային աջակցության ներուժից, դարձյալ՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքների հետևանքով: Խնդիրն իսկապես լուրջ է, բայց որքան լուրջ է, այնքան հեռու լրջմիտ մասնագիտական դիսկուրսից և մոտ քարոզչական կոնյուկտուրաներին:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով