Զգուշացում՝ վարորդներին. Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Զգուշացում՝ վարորդներին. Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Զգուշացում՝ վարորդներին. Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:

Զգուշացում՝ վարորդներին. Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում:

Զգուշացում՝ վարորդներին. Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

«Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում և չեն նկատում զուգահեռաբար հետիոտի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաև այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է: Երևանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում ևս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթևեկություն ապահովելն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով