Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ես արդեն գլխի եմ ընկնում, որ Վարդազարյանն ինձ ձայնագրում է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել։ Ջհանգիրյանը հորդորում է, որ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եւ նա մնալու է ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ։ Ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար։

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

«Ես իհարկե հասկացել էի, բա նաեւ ասում եմ։ Ես վերջում եմ վստահ համոզված եղել, որ ինքը ձայնագրել է, բայց ընթացքում արդեն երեւում էր իր հարցերի բնույթից։ Իր ամբողջ նպատակը նա էր, որ ինքը իմանար՝ ես ում անունից եմ հանդես գալիս։ Ինքն ուզում էր, որ ես ինչ-որ մի բարձր պաշտոնյայի անուն տայի, որ ես նրա հանձնարարությունն եմ կատարում, որ նա է երաշխիքներ տալիս։ Ես ասում եմ՝ ես Գագիկ Ջհանգիրյանի անունից եմ խոսում, եւ դու ուղղակի Ռուբեն Վարդազարյանն ես»,- նշեց նա։

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Ջհանգիրյանը պատմեց, որ Վարդազարյանն իրեն նաեւ նամակ է ուղարկել. «Երբ արդեն ԲԴԽ 3 անդամներ կապված ՍԴ-ի այդ որոշման մասին Վարդազարյանի կողմից արված հայտարարության մասով վարույթ էին նախաձեռնել, այդ խորհրդի անդամներից մեկը եկավ ինձ մոտ եւ ասաց՝ Վարդազարյանն ուզում է ձեզ անձնական նամակ փոխանցել, ասացի՝ ուզում է փոխանցի, գնա, նամակը բեր։ Բերել է նամակը, ես ասել եմ՝ չեմ վերցնում, հիմա իջնում ենք խորհրդի նիստի, խնդրում եմ՝ նամակը բացես եւ ընթերցես բոլորի համար։ Հետո նա կապվում է Վարդազարյանի հետ, նա չի համաձայնում, հետ է պահանջում։ Ես ենթադրում եմ, որ ինքն այդ նամակում զգուշացնում էր, որ եթե այդ վարույթն ընթացք ստանա, ապա այս ձայնագրությունը կհրապարակվի։ Քանի որ ես այդ ձայնագրության մեջ որեւէ հանցավոր բան չեմ ասել, բացի այն բառերի համար, որոնց համար հրապարակային ներողություն խնդրեցի, որեւէ խնդիր չունեի ես, կհրապարակի, թե ոչ»։

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Դիտարկմանը, որ այդ ձայնագրությունում լսվում է, որ ինքը հստակ քաղաքական համակրանք ու հակակրանք է արտահայտում, Ջհանգիրյանն արձագանքեց. «Դուք ասում եք՝ չեոզոք պիտի լինեմ, իհարկե, քաղաքական որեւէ թեքում չպիտի ունենա, բայց դուք ի՞նչ եք կարծում, սովորական քաղաքացին իր ընկերական շրջապատում երբ զրուցում է, հատկապես այն քաղաքացին, որը տուժել է նախորդ քաղաքական ռեժիմից, ինքը պիտի կողմ լինի, որ նախորդ ռեժիմը վերադառնա՞։ Երբ ես անձի անուն եմ տալիս, հո ես չե՞մ ուզում, որ այդ անձը կամ այդ անձի կուսակցությունը չգա, ես այդ արժեքները չեմ ուզում՝ վերադառնան։ Թե չէ այդ մարդկանց հետ, ես շատերի հետ լավ էլ անձնական ավ հարաբերություն ունեմ»։

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Ըստ Ջհանգիրյանի՝ ինքն իր ընկերների հետ զրույցի ժամանակ պարտադրված չէ քաղաքական չեզոքությունը պահպանել. «Դա գործնական հանդիպում չէր։ Հակառակորդ երկրի ներկայացուցիչները չեն, նույն խորհրդակցական մարմնի ինտիմ զրույց է»;

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ արված այն ձայնագրությանը, որի հիման վրա նա կալանավորված է, եւ դիտարկմանը, թե ինքն էլ Ջհանգիրյանի նման կարող էր ասել՝ «կուտ էի տալիս, որ հասկանայի՝ ինչ է կատարվում», Ջհանգիրյանն արձագանքեց. «Ես ձեզ հետ համամիտ եմ։ Երբ այդ ձայնագրությունը եթեր հեռարձակվեց։ ԲԴԽ-ն անմիջապես հայտարարություն տարածեց, որ մենք մասնավոր զրույցի ընթացքում, սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունները չենք մեկնաբանում։ Ես եկել եմ հիմա մեկնաբանելու։ Նախաքննական մարմինը կստուգի, եթե կպարզվի այդ ձայնագրության ստուգման ընթացքում կպարզվի, որ Ջհանգիրյանը որեւէ գործով որեւէ մեկին հանձնարարել է սրան բռնել, նրան ազատել, օրենքի առաջ բոլորս պատասխանատու ենք, թող ինձ բռնեն ու դատեն»։

Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյանը մանրամասներ է ներկայացնում

Ջհանգիրյանի ենթադրմամբ՝ Չալաբյանի հետ կապված այդ ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով կատարված ձայնագրություն է. «Դա ապացույց է, իսկ սա քեֆի սեղանի շուրջ կատարված գաղտնալսում է»։Ջհանգիրյանը շեշտեց նաեւ, որ գլխավոր դատախազը պետք է ձայնագրության նյութերը ոչ թե Քննչական կոմիտե ուղարկեր, այլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե. «Այստեղ մի վտանգ կա՝ եթե այդ քննությունը շարունակում է Քննչական կոմիտեն, դա ի վերջո ձախողված է լինելու, որովհետեւ դա լիազորություն չունեցող մարմնի կողմից արվող քննություն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով