Ընկերոջ դավաճանություն

Ընկերոջ դավաճանություն

Ընկերոջ դավաճանություն

Մի անգամ երկար, դատարկ ճանապարհով անցնում էր մի ճամփորդ՝ իր շան ուղեկցությամբ: Նրանք քայլում էին արդեն երկար ժամանակ և շատ հյուծված էին: Ճանապարհը իսկապես շատ դժվար էր, երբեմն ջրի ոչ մի աղբյուր չկար, նստելու համար մի ծառի ստվեր չկար:

Եվ ահա նրանք տեսան իրենց առջև մի պալատ, որի առջև կար շատրվան,: Ճամփորդը միանգամից մոտեցավ ջուր խմելու: Պալատի ծառայողը տեսնելով նրանց, շատ բարի գտնվեց, կերակրեց նրանց տարբեր համեղ ուտելիքներով և գիշերակացի տեղ առաջարկեց.
_ Միայն թե շանը պետք է դրսում թողնեք,_ ասած ծառայողը,_ մեր տերը ատում է շներին:
_ Ես չեմ կարող,_ ասաց ճամփորդը, ինչին ծառայողը պատասխանեց միայն ձեռքրի թափահարմամբ:
Եվ ճամփորդը շարունակեց ճանապարհը՝ տանջվելով քաղցից և ծարավից:

Ընկերոջ դավաճանություն

Նրանք քայլեցին և տեսան իրենց առջև մի կառույց: Այն փոքր էր, բայց շատ գեղեցիկ, որտեղ ապրում էր մի բարի տատիկ: Նա տեսնելով ճամփորդին միանգամից դուրս եկավ՝ ջրով լի սափորը ձեռքին:
_ Չեք հյուրընկալի ինձ մեկ գիշեր և չեք կիսվի մեզ հետ ուտելիքով, բարի կին,_հարցեց ճամփորդը,:
_ Հնարավոր է,_ ասաց կինը:
_ Միայն թե գիտեք ես իմ շան հետ եմ և չեմ կարող նրան մենակ թողնել, այնպես որ եթե նրան չեք կարող ներս թողնել հետ՝ ասեք ինձ միանգամից:
_ Համեցեք երկուսդ էլ,_ ասաց բարի կինը՝ ժպտալով:
Ընթրիքի ընթացքում կինը ասաց, որ չեն մահացել սովից և ծարավից և հիմա էլ հասել են դրախտի դարպասների մոտ:

Ընկերոջ դավաճանություն

_ Այստեղ քիչ հեռվում կա մի դղյակ,_ մտածկոտ ասաց ճամփորդը,_ ստավում է դա նույնպե՞ս մեռելների աշխարհից է: Ու՞մ է այն պատկանում:
_ Օ դա սատանայի պալատն է,_ տխուր ասաց ծեր կինը,_ դա դժոխքի դարպասն է: Բայց նրանք միշտ էլ հմտորեն կարողանում են մարդկանց գրավել, ինչպե՞ս քեզ հաջողվեց անցնել նրանց կողքով:
_ Ամեն ինչ շատ պարզ է: Նրանք չէին ցանկանում իմ լավագույն ընկերոջը ներս թոսղնել,_ պատասխանեց ճամփորդը՝ հայացքով ցույց տալով իր շանը:
Ամենավատ բաներից մեկը, որ կարող է անել մարդ՝ ընկերոջը դավաճանելն է: Կարևոր չէ, մարդ է դա, թե կենդանի, դավաճանելով ընկերոջը, նախ և առաջ Դուք կդավաճանեք ինքներդ Ձեզ, Ձեր զգացմուքները և Ձեր կյանքն ամբողջովին:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով