Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է և սա ոչ ոքի համար ձեռնտու չէ. Ստեփան Դանիելյանի կարևոր գրառումը

Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է և սա ոչ ոքի համար ձեռնտու չէ. Ստեփան Դանիելյանի կարևոր գրառումը

Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է և սա ոչ ոքի համար ձեռնտու չէ. Ստեփան Դանիելյանի կարևոր գրառումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նույնպես շրջափակման մեջ է, որի ելքերից մեկը Իրանի միջոցով է կարող լինել, եթե Իրանը ավել ծավալների պահանջ զգա, իր գազը իրացնելուց հետո։ Թուրքմենական գազի մյուս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նույնպես Հայաստանով, սակայն Իրանն այդ դեպքում էլի խաղից դուրս է մնում։

Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է և սա ոչ ոքի համար ձեռնտու չէ. Ստեփան Դանիելյանի կարևոր գրառումը

Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եվրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եվրոպան, հաշվի առնելով գազի գնալով ավելի մեծ դիֆիցիտն, փորձում է դրան նպաստել։

Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է և սա ոչ ոքի համար ձեռնտու չէ. Ստեփան Դանիելյանի կարևոր գրառումը

Եթե իրանական գազն իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրավերի առաջ է հայտնվել (Եվրոպայում այս ոլորտում իր թելադրող դիրքը պահպանելու առումով)։ Թուրքիային Ռուսաստանը դեր տվել է’ գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է։ Եթե շատ պարզունակ կերպով դիտարկենք իրավիճակը, ապա սա է Սյունիքի բուն խնդիրներից մեկը, ով տիրի Սյունիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կստանձնի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով