Թուրքիան պետք է վերադարձնի հայկական հողերը, որովհետև․ Վլադիմիր Ժիրինովսկու ջախջախիչ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին ասելով,- «Հնարավոր կլինի պատրաստել և ապահովել փոխհատուցման որոշ իրավական փաստաթղթերի ընդունում: Մարդիկ չեն կարող վերադարձվել, բայց տարածքներ կամ գումարներ և
որոշակի փոխհատուցում կարող է վերցվել Թուրքիայից: Ողջ աշխարհը գիտի, թե ինչ է եղել, կան ամբողջ վկաները նույնպես: Դա այնպիսի քայլ էր, որ ողջ Եվրոպան հիշում է հարյուր տարի արդեն: Թուրքիան պետք է վերադարձնի հայկական տարածքները, պետք է ազատի «օկուպացված» հայկական հողերը,
հայտարարել է ՌԴ դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Ինչպես հաղորդում է ռուսական «Эхо Москвы» մամուլը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը (LDPR) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Մոսկվայում Հայոց ցեղաս պшնության զп հերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: «Հայեր, ես դիմում եմ ձեզ: Արևմտյան
Հայաստանը ազատվելու է և հետ է վերադարձվելու: Թուրքիան պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից, մենք պարտավոր ենք ստիպել նրանց դրա անելը: Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է ՀՀ-ին, իսկ հարավ-արևելքը՝ Քրդստանին: Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի հողերը և վերադարձնի ՀՀ-ին ու դուք էլ պետք է աջակցեք Ղրիմի վերադարձը Ռուսաստանին», – նշել է Ժիրինովսկին: