Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Թուրքիան եւ Ադրբեջանը բավական հմուտ եւ համոզիչ խաղում են նախապես համաձայնեցված դերերը՝ հասնելու իրենց աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը, ազգային շահերի սպասարկմանը: Երբ պետք է, նրանք «մեկ ազգ՝ երկու պետություն» են եւ անդավաճան եղբայրներ, իսկ երբ պետք է` կարող են նույնիսկ թշնամություն խաղալ, որը դարձյալ նպաստելու է իրենց նպատակների իրականացմանը: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որոնք ոչ մի կերպ չի կարելի դիտարկել իրարից անկախ: Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվեցին ամենասեղմ ժամկետում հնարավոր դարձնել երրորդ երկրների քաղաքացիների շարժը Թուրքիայից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ: Հենց այդ նույն օրը Ադրբեջանի իշխանությունները որոշեցին փակել Թուրքիա-Նախիջեւան սահմանը: Եթե առաջին իրադարձության մասին հայտնի է գրեթե բոլորին, ապա Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ ունեցած իր միակ սահմանադուռը փակելու որոշումը հանրային հնչողություն չունի, բայց դրանից հաստատապես տեղյակ են նրանք, ում ուղղված է այդ քայլը:

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Ադրբեջանը մշտապես պայքարել է Հայաստանի համակողմանի շրջափակման համար, եւ Թուրքիան այդ հարցում Ադրբեջանի վստահելի դաշնակիցն է վերջին 30 տարիների ընթացքում: Սկսած 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ավտոմոբիլային ճանապարհն Արաքս գետի վրայի կամրջով եւ արգելափակեց Գյումրի-Կարս երկաթգծի աշխատանքը:

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Ադրբեջանը պահանջում էր, որ Թուրքիան Հայաստանի շրջափակումը դադարեցնի միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանից զիջում կորզելուց հետո, որից հետո Հայաստանի շրջափակումը կդառնար անիմաստ, քանի որ այդ միջանցքի գործարկումից հետո Հայաստանը կհայտնվեր թուրքական պարկում, որից ավելի կատարյալ շրջափակում հնարավոր չէ պատկերացնել: Մինչդեռ համաձայնելով առայժմ մասնակի վերացնել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը՝ թվում է, թե Թուրքիան թուլացնում է Ադրբեջանի դիրքերը եւ զրկում Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու լծակից: Իսկ Ադրբեջանն էլ, կարծես թե, Թուրքիայից նեղացած` փակում է միակ սահմանադուռը: Իրականում, Նախիջեւանի հետ սահմանի փակումը միայն սիմվոլիկ նշանակություն ունի երկու երկրների համար, եւ դրա նպատակը հենց Թուրքիայից նեղացածություն խաղալն է:

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

2020 թվականի կորոնավիրուսային համավարակը սկսվելուց հետո, գրեթե բոլոր երկրները փակեցին իրենց ցամաքային սահմանները` ցանկանալով կանխարգելել կորոնավիրուսային համավարակի արագ տարածումն իրենց երկրում, բայց հետագայում հրաժարվեցին այդ սահմանափակումից: Ադրբեջանը երեւի միակ երկիրն է, որ չի հրաժարվել այդ սահմանափակումներից, եւ արդեն երկու տարուց ավելի Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է իր երեք հարեւան երկրների` Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի հետ: Այդ երկրների հետ չկա ո՛չ ավտոմոբիլային եւ ո՛չ երկաթուղային ուղեւորափոխադրում, միակ կապը պահպանվում է օդային ճանապարհով, որն անհամեմատ թանկ է եւ ոչ բոլորին հասանելի: Սա տարբեր բացատրություններ ունի, բայց դա այլ խոսակցության թեմա է: Ի տարբերություն բուն Ադրբեջանի, նրա էքսկլավ Նախիջեւանը ցամաքային կապ ուներ ինչպես սահմանակից Թուրքիայի, այնպես էլ Իրանի հետ: Ադրբեջանի հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիներ օգտվում էին այդ հնարավորությունից՝ Իրան եւ Թուրքիա գնալու համար: Պետական փոխհատուցման պատճառով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ օդային կապը բավական մատչելի է. օդանավի երկկողմանի տոմսն արժե 60 եվրո: Ադրբեջանցիները Բաքվից գնում էին Նախիջեւան, իսկ այնտեղից ցամաքային ճանապարհով՝ Իրան կամ Թուրքիա: Հուլիսի 1-ից այլեւս Թուրքիա չեն կարող գնալ, ինչն այդքան էլ կրիտիկական չէ:

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Դրա փոխարեն Հայաստանը հիմա դիրքավորվում է որպես Արեւմուտքի դաշնակից երկիր, որը Ժնեւում Թուրքիայի հետ համաձայնություն է կնքում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին, իսկ Ադրբեջանը դիրքավորվում է որպես Ռուսաստանի բարեկամ երկիր, որը, ի պատասխան դրան, փակում է Թուրքիայի հետ իր սահմանը: Արեւմուտքը Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը մշտապես դիտարկել է Հայաստանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու տեսակետից: Եթե Հայաստանը ցամաքային կապ ունենա Թուրքիայի հետ, Հայաստանի տնտեսությունը կինտեգրվի թուրքականին, հայերի մոտ կվերանա թուրքի` որպես հավերժական թշնամու կերպարը, ինչը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, իսկ վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել Ռուսաստանի բոլոր տեսակի զորքերի դուրսբերմանը Հայաստանից: Մինչդեռ Ադրբեջանը հասկանում է, որ Արցախի ու ինչ-որ չափով նաեւ Սյունիքի հայկական մնալու հարցը հիմա կախված է Ռուսաստանից, ուստի փորձելու է պրոռուսականություն խաղալ: Եթե Ադրբեջանը կարողանա ցույց տալ, որ, ի տարբերություն Հայաստանի, որը հարաբերություններ է բարելավում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ եւ բացում այդ երկրի հետ ցամաքային սահմանը, ինքը փակում է Թուրքիայի հետ ունեցած միակ ցամաքային կապը, եւ համոզի, որ ինքն ավելի հուսալի գործընկեր է, քան Հայաստանը, ապա գուցե կարողանա օգտագործել Ռուսաստանին` հասնելու Արցախի վերջնական հայաթափմանը եւ Սյունիքով դեպի Նախիջեւան միջանցք բացելուն:

Թուրքիան և Ադրբեջանը բավական հմուտ և համոզիչ են խաղում նախապես համաձայնեցված դերերը

Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հիմա չափազանց կարեւոր է Սյունիքի հարցի լուծումը եւ Սյունիքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի հետ կապի ապահովումը: Բայց որպեսզի Ռուսաստանի մոտ հանկարծ կասկած չառաջանա, որ դա արվում է, որպեսզի Ադրբեջանը կապվի Թուրքիայի հետ, ու հանկարծ Ռուսաստանը մտավախություն չունենա, որ այդ կապը կարող է օգտագործվել Միջին Ասիան Ռուսաստանին շրջանցող ճանապարհով Թուրքիային կապելու համար, Թուրքիան եւ Ադրբեջանը հիմա նեղացածություն եւ թշնամանք են բեմականացնում: Այլապես դժվար է անգամ պատկերացնել, որ Թուրքիան կգնար Հայաստանի հետ սահմանի թեկուզ մասնակի ապաշրջափակման՝ դրանով ոտնահարելով Ադրբեջանի ռազմավարական շահերը, որոնք սրբորեն պահպանել է 30 տարի շարունակ: Իսկ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ ստորագրված փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի իրագործվի, դրանում ընդհանրապես ժամկետներ չկան, եւ թուրքական կողմն ինչպես ուզի, այնպես էլ կմեկնաբանի այդ «սեղմ ժամկետները»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով