Ժամանակն է, որ Երևանը կայացնի այդ ռազմավարական շրջադարձի ծանր որոշումը

Ժամանակն է, որ Երևանը կայացնի այդ ռազմավարական շրջադարձի ծանր որոշումը

Ժամանակն է, որ Երևանը կայացնի այդ ռազմավարական շրջադարձի ծանր որոշումը

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական միջավայրերի հարափոփոխ իրավիճակը, օրավուր աճող սպառնալիքները բոլոր ուղղություններով, մի եզրահանգման առաջ են կանգնեցնում՝ Հայաստանը պետք կարողանա կայացանել որոշում՝ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ:

Ժամանակն է, որ Երևանը կայացնի այդ ռազմավարական շրջադարձի ծանր որոշումը

Եթե Հայաստանի իշխանությունը լուրջ է Արևմուտքի՝ ի մասնավորի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնման, զարգացման, խորացման հարցում, և ցանկանում է տեսնել նրա ավելի լոկոմոտիվ դերը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման, ժողովրդավարության պաշտպանության գործում առաջատար դերը, առավելապես տեխնոլոգիաների, պաշտպանական, ինքնապաշտպանական այլ կարողությունների ձեռքբերման գործում, ապա դա հաստատապես կարող է տեղի ունենալ, Հայաստանը կարող է դրանք ստանալ, եթե կարողանա անկեղծ կերպով զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ:

Ժամանակն է, որ Երևանը կայացնի այդ ռազմավարական շրջադարձի ծանր որոշումը

Մեծապես ներքաղաքական, Արցախից եկող ճնշումների պատճառով, Հայաստանի իշխանության ներկա վարքագիծը կասկած է հարուցում։ Անհնար է ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիմադրողունակությունը բարձրացնող կոնստանտ և համակարգային համագործակցության հաստատում այն պայմաններում, ինչ անում է Հայաստանը Ռուսաստանի հետ։Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված գլոբար իրողությունները, Մոսկվա-Բաքու-Անկարա Հայաստանի և Արցախի ուղղությամբ եռաշերտ սպառանլիքը հաշվի առնելով, Մոսկվայի հետ համագործակցության պահպանումը նույն մակարդակի վրա զուգահեռաբար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնում և խորացումն անհնար է դարձնում, դրանք զուգահեռ գործընթացներ չեն կարող լինել և դրանցից յուրաքանչյուրը չի կարող ինքնուրույն կյանք ունենալ՝ առաց մյուսի հետ բախման:

Ժամանակն է, որ Երևանը կայացնի այդ ռազմավարական շրջադարձի ծանր որոշումը

Եթե Հայաստանը որոշել է պետություն մնալ, առավել ևս ինքնիշխան և ժողովրդավար, եթե Հայաստանը որոշել է ամեն գնով պահպանել իր տարածքային ամբողջականությունը, Երևանը պետք է կայացնի այդ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ: Այդ հարցում Հայաստանի իշխանությունը ունի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի, հասարակության լայն հատվածի և որ նոր երևույթ է սփյուռքի հարաճուն աջակցությունը»։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends