Ժամ առաջ սկսեք այս աշխատանքները՝ դիրքերը բետոնապատեք, բոլոր զինապահեստները գետնի տակ տեղադրեք, մեքենաների շարասյան տեղափոխման նոր կարգ հաստատեք․․․եթե չանեք, ապա․․․

Ваграм Миракян-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրում ենք ասել, որ դասեր պետք է քաղենք: Էդ «դասեր քաղելն» ինչ-որ վերացական բան չեն, դրանք կոնկրետ գործողությունների, պրոցեսների շարք են, որոնք հենց հիմա պետք է սկսվի մեզ մոտ:
Օրինակ, ամբողջ ՀՀ-Ադրբեջան սահմանով մեկ պետք է սկսենք.
1. Դիրքերը բետոնապատել, բետոնյա դզոտներ, կրակակետեր սարքել: Հողից դիրքերն արդեն անընդունելի են:
2. Դիրքերի միջև իրար կապող գետնի տակով թունելներ ու թաքստոցներ պատրաստել: Նույնիսկ կիլոմետրերի հասնող գետնի տակով թունելներ` իրենց օդափոխման համակարգերով, լուսավորությամբ ու քարտեզներով:
3. Ավտոնոմ հոսանքի կետեր պատրաստել բոլոր դիրքերում, իրենց գեներատորներով:

4. Բոլոր ստորաբաժանումներին կից հարվածային դրոնների ստորաբաժանումներ ստեղծել, սկսել պատվիրել այդ դրոնները, տեղական և արտասայմանյան ընկերություններից:

5. Բոլոր զինապահեստները գետնի տակ, բունկերներում տեղադրել: Ոչ թե էս նկարում եղած Արցախի ամենամեծ զինապահեստներից մեկի նման, պարզ գետնի վրա, ինչի արդյունքում մի գիշեր այս զինապահեստը պայթում էր:

6. Գրադերի կամ այլ ռեակտիվ հրետանային կայանների համար բունկերներ պատրաստել, որ կրակելուց հետո արագ մտնեն ստորգետնյա բունկեր լիցկավորվելու ու սպասելու համար:

7. Մոբը միացնել արդեն առկա ստորաբաժանումներին, տարին մեկ անգամ ծանոթացնել հրամանատարության, ստորաբաժանման հետ:

8. Բոլոր հրետանային ստորաբաժանումներին մատակարարել ժամանակակից տեսողական սարքերով` հետախուզական դրոններ, ջերմադիտակներ և այլն:

9. Ջերմային ու վիզուալ քողարկման ցանցեր մատակարարել բոլոր ստորաբաժանումներին` տեխնիկան քողարկելու համար:

10. Մեքենաների շարասյան տեղափոխման նոր կարգ հաստատել, որպեսզի թիրախ չլինեն ԱԹՍ-ների համար:
11. Դաշտային պայմաններում զինվորական ստորաբաժանումների տեղաշարժման նոր կարգի հաստատում, որ չխմբվեն իրար հետ ու թիրախ չդառնան: Եվ այլն:

Այստեղ ես թվարկել եմ մինիմալ ֆինանսակն ծախսեր ուզող գործողություններ, որոնք համեմատաբար մեծ ռեսուրս չեն պահանջում, բայց լուրջ կավելացնեն մեր ստորաբաժանումների մարտունակությունը:
Կարող եք ինքնորույն ցուցակը շարունակել, բայց սրանք էն մինիմալ դասերն են, որոնք մենք պետք է սերտենք վերջին պատերազմից: Ոլորտի մասնագետներն ավելի պրոֆեսյոնալ կասեն, թե ինչ է պետք, չնայած վերջին պատերազմից հասկացանք, որ ոլորտի մասնագետներին լսող չկա:

Ժամ առաջ սկսեք այս աշխատանքները՝ դիրքերը բետոնապատեք, բոլոր զինապահեստները գետնի տակ տեղադրեք, մեքենաների շարասյան տեղափոխման նոր կարգ հաստատեք․․․եթե չանեք, ապա․․․

Եթե մոտակա շաբաթներում վերոնշյալ քայլերը չարվեցին (կամ նմանատիպ այլ քայլեր), նշանակում է մեր պետությունը մրցունակ չի տարածաշրջանում, էս պայմաններում դատապարտված ենք կործանման:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով