Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցի տնօրեններին

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցի տնօրեններին

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցի տնօրեններին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցի տնօրեններին

«Սիրելի տնօրեններ, 2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցի տնօրեններին

Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման, սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքների խրախուսման համար։ Առաջիկայում տեղեկատվական հանդիպում է նախատեսված հետաքրքրված դպրոցների համար։ Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցի տնօրեններին

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը: Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել gayane.melkonyan@cens.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով