Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Մոսկվայում սեպտեմբերի 5-ին հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները:Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ, հաղորդում է հայկական կողմը:Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

«Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը», – ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է նաև, որ կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ «հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում»։

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, ով տարիներ ի վեր հետևում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ստեղծվում է տպավորություն, որ ղարաբաղյան հակամարտությունը տարանջատվում է հայ-ադրբեջանական խնդրից։ Ըստ նրա՝ հայկական կողմը հակված է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնել Բրյուսելի՝ Շառլ Միշելի միջնորդությամբ․ «Ընդհանրապես մեզ մոտ տպավորություն է, որ Հայաստանն իր համար լուծել է ղարաբաղյան հակամարտությունը։ Սահմանների դեմարկացիայի, Բրյուսելի քննարկումներն անհնար կլինեին եթե Հայաստանը չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է դա նշանակում՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջապես Ադրբեջանի կազմում։ Ինչի՞ շուրջ է դիսկուրսը։ Հայաստանը փորձում է հասնել մի կարգավիճակի, երբ Ադրբեջանի կազմում կլինի հայկական անկլավ։ Ահա սա է ամենը»։

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Միևնույն ժամանակ Տարասովը նշեց, որ առաջանում է նաև ռուս խաղաղապահների հարցը․ «Բայց դա էլ կարող է լուծվել Բաքվի ու Մոսկվայի երկկողմ բանակցությունների արդյունքում։ Շատ տարօրինակ իրավիճակ է, իմ դիտարկմամբ՝ անոմալիա է»։ Մոսկվան համաձա՞յն է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կքնվի Բրյուսելի միջնորդությամբ։ Տարասովի խոսքերով՝ Մոսկվան չի առարկի, քանի որ հայերը որոշել են «պարել» այդ ձևաչափով․ «Եթե իրենց համար դա օգուտ է՝ թող պարեն, Մոսկվան այստեղ ի՞նչ կապ ունի։ Մոսկվան Ղարաբաղի հանդեպ հավակնություններ չունի։ Ի՞նչ տարբերություն ում կպատկանի Ղարաբաղը՝ հայերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին։ Մեզ համար ի՞նչ տարբերություն»։

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Քաղաքագետի դիտարկմամբ, Մոսկվայի համար կան անհասականալի որոշ մանրուքներ՝ մասնավորապես, թե ինչու Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին գործընթացը Մոսկվայից տեղափոխել Բրյուսել․ «Մոսկվայում դա դավաճանական մոտեցում են համարում։ Ի՞նչ է նրանք Ռուսաստանի ընկերներ են։ Հայերն էլ իրենց շատ տարօրինակ են պահում, դա բարեկամակա՞ն մոտեցում է։ Անվտանգային ակնկալիքներ ունեն Մոսկվայից, բայց զանգում են Բրյուսել, Փարիզ, Լոս Անջելես։ Այդպիսի գործընկեր չի լինում։Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի սկզբունքային է վարվում, Ալիևն ավելի բաց է խաղում Պուտինի հետ, քան Փաշինյանը»։

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Միևնույն ժամանակ Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Հայաստանը նախընտրում է Բրյուսելի միջնորդությունն այն պատճառով, որ այնտեղից առավել հաճախ են հնչում Արցախի կարգավիճակի չլուծված լինելու հայտարարություններ։
Նախօրեին իշխող ՔՊ խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո իշխանական մամուլը տեղեկություն հրապարակեց, թե մինչև տարվա վերջ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը։Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել, որ այդ պայմանագիրը կարող է կնքվել մի քանի ամսվա ընթացքում։ Բանակցությունների մանրամասները հստակ չեն և պարզ չէ, թե արդյոք կողմերը կարողացել են գալ համաձայնության։ Ադրբեջանն առաջարկել էր 5 կետ, որին Հայաստանը չէր առարկել՝ ավելացնելով սեփական դրույթները։ Հասարակությանը հայտնի չէ սակայն, արդյոք Բաքուն իր համաձայնությունն է տվել Հայաստանի առաջ քաշած կետերին։

Ի՞նչ է դա նշանակում. Մեզ մոտ տպավորություն է, որ. Տարասովի կարևոր դիտարկումները

Ստանիսլավ Տարասովը համարում է, որ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվել է ղարաբաղյան հարցից և այժմ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում խոչընդոտներ հայկական կողմից չկան։ Իսկ ահա Իլհամ Ալիևի համար այդ փաստաթուղթն անհրաժեշտ է՝ պ ատերազմում տարած հաղթանակն իրավաբանորեն ամրագրելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով