Ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ, եթե մենք հստակեցնում ենք սահմանները. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հուսով է՝ սահմանների դելիմիտացիան կփակի տարածքային պահանջների թեման։
«Մեր օրակարգը որպես հիմք է ընդունվել բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես ասել եմ, որ մենք պետք է հստակեցնենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը հրաժարվում էր՝ մեկ ու կես տարի շարունակ, և ո՞րն է արդյունքը։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը, որը կարևոր նշանակություն ունի»,- ասել է Ալիևը՝ Կովսական (Զանգելան) կատարած իր այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ նշված հանձնաժողովի նիստը վերջ կտա «Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին»։«Եթե մենք հստակեցնում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիվճակի մասին կարող է խոսք գնալ»,- ասել է Ալիևը։ «Գոյություն ունի «Ղարաբաղի գոտի», որը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, և ամբողջ աշխարհն ընդունում է դա»,- հավելել է նա։