Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից հինգ օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել՝ ինչ է այն նշանակում, «Ազատության» ռադիոկայանը, սակայն, որոշ տեղեկություններ է հրապարակել ընթացող բանակցություններից։Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ում տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Պաշտոնական Մոսկվան ու Երևանը տարբեր տեղեկություններ հրապարակեցին մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացած փոխվարչապետեր Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպումից հետո։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանն ասաց, որ ամեն ինչ շատ ավելի պարզ գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում․ «Այստեղ կա ոչ թե առանձին աղբյուրների խնդիր, այլ հենց փաստաթղթի ելակետը դիտարկելով, արձանագրում ենք որ այնտեղ գրված է բեռանփոխադրումներ, ուղևորափոխադրումներ՝ հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում և որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության վերահսկողությամբ։ Սա մշտապես կարող է ունենալ ամենատարբեր մեկնաբանությունները, բայց անկասկած է, որ իրավական իմաստով Հայաստանի տարածքի սուվերենությունը չի լինում որևէ կասկածի տակ։ Համենայնդեպս եթե մենք դիտարկում ենք այն տարբերակն ու մոդելը, որն արձանագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։Եթե օրինակ հիմա հայ-թուրքական սահմանին ևս կանգնած են ռուս սահմանապահներ, հայ-իրանական սահմանին ևս կանգնած են ռուս սահմանապահներ, արդյոք սա նշանակում է, որ այդ սահմանները միջանցք են և Հայաստանինը չեն։ Իհարկե հասկանալի է ընդհանուր քաղաքական գնահատականը,որ անկախ ու ինքնիշխան պետությունը ինքը պետք է ապահովի իր սահմանների ու մնացած բոլոր հատվածների անվտանգային կառավարումը։ Սա իհարկե առաձին խոսակցության նյութ է։ Բայց ի վերջո Հայաստանն առաջին երկիրը չէ, որ իր անվտանգության հետ կապված խնդիրները ստիպված է ապահովել այլ օժանդակությամբ կամ այլ ռազմական ու անվտանգակին մեխանիզմներ ներգրավելով»։

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Հետևաբար, ըստ մեր զրուցակցի, զուտ իրավական առումով այստեղ որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ «Այն, որ ադրբեջանն ամեն մի տառը կամ բառը օգտագործելու է ասելու, որ ահա սա այն միջանցքն է, որը մենք կարողացանք ապահովել՝ այստեղ որևէ կասկած չկա։ Օրինակ՝ Ադրբեջանն Իրանի հետ համաձայնագիր է կնքում Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության մասին և դարձյալ ադրբեջանական լրատվամիջոցներով ադրբեջանական պաշտոնական պրոպագանդան դա ներկայացնում է որպես «Զանգեզուրյան միջանցքի» մասին համաձայնագիր։ Մեր պարագայում ես կարծում եմ, որ այն մոդելը, որն առնվազն տեսանելի է նոյեմբերի 9-ի փաստաթղթում՝ չի կարող համարվել միջանցք։ Նաև համեմատելի չէ նույնիսկ Լաչինի միջանցքի հետ։ Նման համեմատություն քարոզչության տրամաբանության մեջ դարձյալ փորձում է իրականացնել Ադրբեջանը»։

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մոտիվացիային, ապա քաղաքական մեկնաբանի խոսքերով, Ռուսաստանի տրամաբանությամբ Հայաստանն ինքն իր ուժերով չի կարողանալու վերահսկել այդ կապը․ «Բայց Ռուսաստանին անհրաժեշտ է, որ այդ ապաշրջափակում ասվածը տեղի ունենա՝ հատկապես հիմա, երբ լոգիստիկ խնդիրներ կան Եվրոպայի հետ կապի առումով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մտածում է, որ Հայաստանն ինքն իր ուժերով չի կարողանալու ապահովել այդ հաղորդակցության պատշաճ վերահսկողությունն ու անվտանգությունը և այստեղ Ռուսաստանն իր սահմանապահների ներկայությունը դիտարկում է որպես երաշխիք, որ այնտեղ չեն լինի զարգացումներ, որոնք դուրս կլինեն Ռուսաստանի վերահսկողությունից»,-եզրափակեց նա;

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ հրապարակման բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ապա իր կարծիքով դա մեզ համար բացասական հետևանքներ կարող է ունենալ․ «Հուսադրող է սակայն վարչապետ Փաշինյանի հարցազրույցն արաբական լրատվամիջոցին, որտեղ նա նշում է, որ միջանցքային տրամաբանությունը մեզ համար կարմիր գիծ է։ Իմ կարծիքով՝ ՀՀ ղեկավարությունից և ոչ ոք այնքան խելագար չէ, որ նման որոշման հանգի ու դրա շուրջ բանակցություններ վարի։ Ճիշտ է՝ տեքստի մեջ միջանցք բառը չի նշվում, բայց բովանդակությունը հուշում է, որ խոսքը ֆունկցիոնալ առումով հենց միջանցքի մասին է, ինչը ես խիստ բացասական եմ համարում և կարծում եմ, որ իրականությանը չի համապատասխանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ի՞նչ «պարզեցված ռեժիմի» մասին էր խոսում Լավրովը

Միևնույն ժամանակ Շիրինյանը նշեց, որ այդ տարբեարկը ձեռնտու կլիներ Ռուսաստանին․ «Գուցե Հայաստանում ռուսական գործակալական ցանցը ևս դա ուզի, բայց դա չի բխում ինքնիշխան Հայաստանի շահերից։ Իմ կարծիքով՝ գլոբալ հարցի լուծումը Ուկրաինայում է ։ Եթե Ռուսաստանն այնտեղ արնաքամ լինի, մենք ապագա ունենք, եթե ոչ՝ ապա չունենք։ Այժմ Ռուսաստանն ապրում է այնպիսի մի ժամանակաշրջան, ինչպիսին, որ Գերմանիան 1945 թվականի հունվարից մինչև Հիտլերի մեռնելը։ Հայաստանը շահն այլ տեղ է, քան ռուսաստանյան սահմանապահ ծառայությանը որևէ բան հանձնելը»,-եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով