Իմ կյանքի ամենադատարկ, ամենացուրտ ձմեռն է. Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

Իմ կյանքի ամենադատարկ, ամենացուրտ ձմեռն է. Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

Իմ կյանքի ամենադատարկ, ամենացուրտ ձմեռն է. Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

Աստղիկ Գալեյանը իր ֆեսբյուքյան էջում գրել է… Թվում է, թե սովորական ձմեռային օր է,ձյուն, արև, սառած գետին, այս ու այն կողմ շտապող մարդիկ։ Ու ես քայլում եմ այն փողոցով, որտեղով դու էիր սիրում քայլել, քո սիրած Փափազյան փողոցը, որին դու Երիցյաններ էիր ասում։ Սովորական ձմեռ չէ ինձ համար, այն իմ կյանքի ամենավատ ձմեռն է, ամենադատարկ, ամենացուրտը։

Ես սպասում էի քեզ տղես, սպասում հույս ու հավատով, որ պիտի գաս, պիտի գրկեմ,պիտի ապրեմ երջանկությանս ձմեռը։ Ես 2 տարի, գիշեր ու ցերեկ սպասել եմ քո տուն գալուն։

Իմ կյանքի ամենադատարկ, ամենացուրտ ձմեռն է. Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

Դատարկ է ներսս, ժպիտս կեղծ, նկարիդ նայելիս մեկ լացում եմ ու մեկ ժպտում ,հիշում խենթություններդ ։ Հիմա քայլում եմ արցունքները խե ղդելով մեջս և երազում, երանի դու էլ իմ կողքով քայլեիր, էլի խոսեինք քո հավանած աղջիկներից, քո նախընտրած ավտոմեքենաներից…

Իմ կյանքի ամենադատարկ, ամենացուրտ ձմեռն է. Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումը

Հետո էլ ասում եմ Մխիթարս երազկոտ ում ա նման, դե բնականաբար ինձ։ Էխ անարդար կյանք չթողեցիր զգամ որդուս ամուսնացնելու ուրախությունը, չթողեցիր աղջիկներին նայեմ որպես հարսնացու…. Չէ չիրականացան Մխիթարիս հետ կապված ոչ մի նպատակ, իսկ մենք այնքան ունեինք…

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով