Իմ ձեռքում կա մի փաստաթուղթ Քոչարյան-Տրուբնիկով բանակցություններից, որտեղ ասվում է, թե Շուշիի հարցն ինչպես է լուծվում. Տեսանյութ
Aniarc.am-ը գրում է. Շուշի, Մեղրիով միջանցք ու Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. հուլիսի տաս 2001 թվական. 2000-2001 թվականներին, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ եղավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որպեսզի Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդժամ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ ու ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։
Դրանից, զատ Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պիտի վերադառնային ադրբեջանցի փախ ստականները: 2001 թվականի հուլիսի տասին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու հայ պաշտոնյաների հետ
զրույցի ընթացքում նշում էր, որ հարկավոր է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․ 1. ադրբեջանցի փա խստականների վերադարձ Շուշի, 2. Շուշիի հետ Ադրբեջանի կապը, 3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։
Ինչպես նաև Թաթուլ Հակոբյանը նույնպես Խոսելով այս մասին՝ ասել է հետևյալը. Իմ ձեռքում կա մի փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանի և Վյաչեսլավ Տրուբնիկովի բանակցություններից, որտեղ ասվում ՝ թե Շուշիի հարցը ինչպես է լուծվում. Տեսանյութը՝ ստորև.