Ինչի համար է ՀԱՊԿ-ը ժամանել Երեւան

Ինչի համար է ՀԱՊԿ-ը ժամանել Երեւան

Ինչի համար է ՀԱՊԿ-ը ժամանել Երեւան

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի՝ Հայաստան ժամանալուն պես, նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նա այցելել է խորհրդարան եւ ՔՊ խմբակցության հետ քննարկել իրավիճակն ու իրենց անելիքները։ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մոտավորապես ասվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբն ընդամենը «գալոչկայի» համար է ժամանել Երեւան, եւ չէին գա, եթե Արեւմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի։

Ինչի համար է ՀԱՊԿ-ը ժամանել Երեւան

Ուստի պետք է մոբիլիզացնել բոլոր լծակներն ու սեղմել օղակը ՌԴ-ի շուրջ, հակառուսական հայտարարություններ անել՝ եթե ոչ անձամբ իրենք, ապա տարբեր խմբերի ու անհատների գեներացնել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան պարտադրել դաշնակցին ու դաշնակից կառույցներին։

Ինչի համար է ՀԱՊԿ-ը ժամանել Երեւան

Նշենք, որ օպերատիվ շտաբը գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, խումբը պետք է փաստահավաք աշխատանքներ իրականացնի եւ ՀԱՊԿ-ին հաշվետվություն ներկայացնի ստեղծված իրադրության վերաբերյալ, որից պարզ կդառնա, թե ով է նախահարձակ եղել»:

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով