Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրություն Սյունիքի հանդեպ

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրություն Սյունիքի հանդեպ

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրություն Սյունիքի հանդեպ

Մայիսի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությանը, արցախյան խնդրի կարգավորմանը և ռեգիոնալ իրադրությանը վերաբերող հարցեր: Կառավարություն Կոպիրկինի այցը ունի ուշագրավ և հատկանշական մի պահ՝ դա տեղի է ունենում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցից անմիջապես հետո: Նախօրեին վարչապետ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որի հետ քննարկվել էր հայ-ամերիկյան հարաբերության օրակարգը, Հայաստանում ժողովրդավարացման ռեֆորմացիայի հեռանկարը, արցախյան հակամարտության կարգավորման իրավիճակը և ԱՄՆ աջակցությունը այդ գործընթացին:

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրություն Սյունիքի հանդեպ

Իրավիճակի հատկանշականությունը այն է, որ ԱՄն և ՌԴ դեսպանները գործնականում նույն հաջորդականությամբ օրերս այցելել էին Սյունիք՝ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո: Մայիսի 23-ին Սյունիք էր այցելել, այդ թվում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպել ԱՄՆ դեսպան Թրեյսին, իսկ մայիսի 25-ին Սյունիք էր այցելել և այդ թվում մարզպետ Ղուկասյանի հետ էր հանդիպել ՌԴ դեսպան Կոպիրկինը: Փաստացի ստացվում է հետաքրքիր հետագիծ, որ անմիջապես հաջորդում է բրյուսելյան հանդիպմանը: ԱՄՆ և ՌԴ դեսպանները շարժվում են միմյանց «հետքով»՝ ԱՄՆ դեսպանը գնում է Սյունիք, նրա հետևից անմիջապես Սյունիք է մեկնում ՌԴ դեսպանը, Սյունիքից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ դեսպանը գալիս է կառավարություն և հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, նրա հետևից՝ Սյունիքից անմիջապես հետո կառավարություն է գալիս և վարչապետ Փաշինյանի հետ է հանդիպում դեսպան Կոպիրկինը: Որևէ կերպ իհարկե հնարավոր չէ պնդել կամ հավաստիացնել պատճառահետևանքային անմիջական կապի առկայությունը, միաժամանակ որևէ պնդում անել նաև դեսպանների գործողությունների ժամանակացույցի մշակման դինամիկայի մասին, բայց համենայն դեպս բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո դիտարկելով Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանների աշխատանքային ժամանակացույցն ու «ճանապարհային քարտեզը», բավականին նշմարելի է դառնում որոշակի «մրցավազքային» տպավորությունը, ինչն առնվազն առաջացնում է հարց, թե Բրյուսելից հետո ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրություն Սյունիքի հանդեպ, որի առարկայականության մասին է խոսում այն, որ մարզ այցելությունից հետո նրանք քննարկում են ունենում նաև Հայաստանի կառավարության ղեկավարի հետ:

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրություն Սյունիքի հանդեպ

Թերևս անկասկած է, որ խոսքը վերաբերում է Բրյուսելի հանդիպումից հետո Շարլ Միշելի ազդարարած մի քանի համաձայնություններից մեկի՝ հաղորդուղիների ապաշրջափակման թեմային: Ամբողջ հարցն այն է, թե ինչ համատեքստ են շոշափում այդ առումով դեսպան Թրեյսին և դեսպան Կոպիրկինը, ու ինչ խնդիրներ են նրանք ստացել իրենց մայրաքաղաքներից, որ փորձում են լուծել Հայաստանի մայրաքաղաքում: Հրապարակային մակարդակում երկու կողմն էլ աջակցում են հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգին, սակայն անկասկած է նաև, որ հրապարակային հայտարարություններն այդ թեմայով չեն արտացոլում դրանց կրողների ամբողջական ռազմավարությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով