Ինչո՞ւ էր հայ զինվորը մնացել միայնակ՝ ադրբեջանցիներով շրջապատված և ինչու՞ հատկապես այսօր տարածվեց հայտնի տեսանյութը

Ինչո՞ւ էր հայ զինվորը մնացել միայնակ՝ ադրբեջանցիներով շրջապատված և ինչու՞ հատկապես այսօր տարածվեց հայտնի տեսանյութը

Ինչո՞ւ էր հայ զինվորը մնացել միայնակ՝ ադրբեջանցիներով շրջապատված և ինչու՞ հատկապես այսօր տարածվեց հայտնի տեսանյութը

Հայկական ֆեյսբուքյան տիրույթում է հայտնվել ու շրջանառվում մի տեսանյութ, որի հեղինակն ադրբեջանցիներն են: Նրանք տեսագրել են մի դրվագ, որում հայ զինծառայող է, մեծ հավանականությամբ պայմանագրային կամ կամավորական, որը ինչ որ տեղում, ինչ որ բարձրադիր ճանապարհի վրա, զ ենքը ձեռքին հայտնվել է ադրբեջանցիներով շրջապատված: Նրան հորդորում են չդիմադրել, հանձնվել, խոստանալով չսպանել կամ չենթարկել բռնության, բայց նա դիմադրում է, ու ինչպես հետո է պարզ դառնում՝ ս պանվում: Հայտնի չէ, թե տեսագրությունը երբ է արված, որ հատվածում, ինչ պայմաններում և այլն: Ըստ ամենայնի, խոսքը զգալի վաղեմության տեսանյութի մասին է, որը տարածվում է այսօր: Թե ինչու՞ հատկապես այսօր, ինչպե՞ս է այն դարձել հայկական համացանցում «եղանակ» ստեղծող, սա մի հարց է: Իսկ «եղանակը» համատարած պաթոսային է, ինչպես ընդ որում լինում է միշտ: Հայ օգտատերերը մեկը մյուսին հերթ չտալով տարածում են տեսանյութը ու դրա վրա կառուցում հայ առյուծ, հերոս, անվախ զինվորի մասին մեկնաբանություններն ու գնահատականները, կարծես, եթե չլիներ այդ տեսանյութը, պետք է կասկածի տակ դրվեր հայ զինվորի խիզախ, հերոս ու անվախ նկարագիրը:

Ինչո՞ւ էր հայ զինվորը մնացել միայնակ՝ ադրբեջանցիներով շրջապատված և ինչու՞ հատկապես այսօր տարածվեց հայտնի տեսանյութը

Հայկական զինուժը մշտապես ցույց է տվել իր մարտունակությունը, և որևէ հավելյալ ապացույցի կամ առիթի կարիք չկա համոզվելու, որ Հայաստանի զինված ուժերը ինչպես ունեցել են, այնպես էլ ունեն փայլուն զինվորականներ, զինծառայողներ: Միաժամանակ, ինչպես ցանկացած բանակում, այդպես էլ հայկական զինուժում կան հերոսներ, իսկապես անվախ ու խիզախ, անձնազոհ զինծառայողներ ու սպաներ, ու բնականաբար կան զինվորներ ու սպաներ, որոնք իքս պահի կարող են կարկամել, վախենալ, լինել խուճապի մեջ և այլն: Կրկնեմ, դա բնորոշ է ցանկացած բանակի, ցանկացած զինուժի: Չեն լինում բացառապես հերոսներից կամ «առյուծներից» կազմված բանակներ, չեն լինում բացառապես վախկոտներից կազմված բանակներ: Ի դեպ, մի բան, ինչի հակառակը մոտ երկու տասնամյակ հայ հանրությանը փորձում էր համոզել պաշտոնական քարոզչությունը, հենց պաթետիկ տրամաբանությամբ ներկայացնելով ադրբեջանական զինուժն իբրև հիմարներից ու վախկոտներից կազմված միավոր:

Ինչո՞ւ էր հայ զինվորը մնացել միայնակ՝ ադրբեջանցիներով շրջապատված և ինչու՞ հատկապես այսօր տարածվեց հայտնի տեսանյութը

Այդ պաթոսն ու սնապարծության շերտերն էին, որ «չար», ըստ էության «ողբերգական կատակ» խաղացին մի ամբողջ պետականության զարգացման հետ, հեռանկարի հետ, այդ պետությունը վերածելով ոչ թե լրջագույն մարտահրավերների պատրաստվող կուռ սուբյեկտի, այլ ըստ էության ռազմա-հայրենասիրական պաթոսով փաթեթավորված մի միավորի, որն իր բովանդակությամբ և ներուժով բացարձակապես չէր համապատասխանում իր շուրջ առկա և խորացող մարտահրավերների ամբողջությանը: Այն դեպքում, երբ անհրաժեշտ էր առավելագույնս զերծ մնալ որևէ պաթետիկ վարքագծից և պետական ընթացքը կառուցել հանգամանալից հարցերի ու պատասխանների կուռ համակարգով, այդ թվում նաև զինուժի, պաշտպանական համակարգի վերաբերյալ, առաջնորդվելով ոչ թե թշնամու կամ հակառակորդի հիմարության, այլ ննրա ուժի և վտանգավորության կանխավարկածով: Բայց, ոչ թե սերմանելով այդ ամենի հանդեպ վախ, այլ ձևավորելով պատասխանատվության ու լրջմտության մի աստիճան, որը պետք է բերեր որակապես այլ պետական համակարգի ձևավորման, ընդ որում ոչ միայն պաշտպանության ոլորտում:

Ինչո՞ւ էր հայ զինվորը մնացել միայնակ՝ ադրբեջանցիներով շրջապատված և ինչու՞ հատկապես այսօր տարածվեց հայտնի տեսանյութը

Այսօր էլ, պաթոս, այն դեպքում, երբ տեսանյութը գործնականում պետք է առաջացնի ոչ թե հանրային ռազմա-հայրենասիրական հերթական «պոռթկումը», այլ առաջ բերի հարցեր: Մասնավորապես, ինչո՞ւ է հայ զինվորը մնացել ադրբեջանցիներով շրջապատված, ինչի՞ հետևանք է այդ իրավիճակը՝ զինվորի՞ սխալի, անպատրաստության, անփութության, թե՞ հրամկազմի: Թե՞ դա հետևանք է որևէ անկարգության, անկարգապահության: Ի՞նչն է դարձել հայկական բանակի զինվորի կորստի պատճառ: Այդ հարցերը պետք է հուզեն հանրությանը, պաթետիկ բռնկումների փոխարեն, որոնք բացի ինչ-ինչ անձնական կամ խմբային, քաղաքական հարցեր լուծելուց, գործնականում չեն լուծում ոչինչ: Դժբախտաբար, ադրբեջանական տեսանյութը դարձավ հայկական հանրության լրջմտության ու հասունության ոչ այնքան բավարար մակարդակի ցուցիչ, միաժամանակ նաև հերթական անգամ ցույց տալով տեղեկատվական անվտանգության չմխիթարող մակարդակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով