Ինչով զբաղվել, եթե հայտնվել եք խցանման մեջ. 10 գաղափար
Փոդքասթեր լսեք
Հիշում եք հին ու բարի ռադիոհաղորդումները, երբ ռադիոհաղորդավարները որևէ թեմա էին քննարկում և մեկ էլ շեղվում թեմայից: Փոդքասթերը նմանատիպ հաղորդումներ են, և քանի որ դա կարող է անել ցանկացած մեկը, ով ցանկություն ունի, ապա փոդքասթերի քանակը շատ մեծ է, այնպես որ ընտրության մեծ հնարավորություն ունեք:
Փոդքասթերը իդելական տարբերակ է ֆոնային ուղեկցության համար, կարող եք լսեք այն, երբ խցանման մեջ եք հայտնվել:
Միացրեք աուդիոգրքեր
Մեքենայի մեջ գիրք կարդալը իհարկե դժվար է, ոմանց համար անհնարին, բայց աուդիոգրքերը լսելու համար ձեզնից կպահանջվի միայն լսել նրան, ով կարդում է ձեր համար: Սա հիանալի տարբերակ է այն դեպքում, երբ դուք ամեն անգամ կազմում եք գրքերի ցանկ և այդպես էլ ժամանակ չեք գնում կարդալու:
Սովորեք անգլերեն
Իհարկե, մենք գիտենք, որ ձեր ժամանակը սուղ է և շատ գործեր ունեք, այդ պատճառով էլ կուրսերի ժամանակ չունեք: Սկզբում հասկացեք, թե անգլերենի ինչ մակարդակ ունեք և որտեղ եք թերանում: Ամեն օր 15 րոպե զբաղվելով դուք շատ լավ արդյունքի կհասնեք:
Մաքրեք հեռախոսը ավելորդ նյութերից
Սկսեք նկարներից: Մենք բոլորս էլ ունենք հեռախոսի մեջ ավելորդ նկարներ, նյութեր կամ ծրագրեր, որոնք մեզ այլևս պետք չեն: Այնպես որ ժամանակը ճիշտ օգտագործեք և ազատեք հեռախոսը ավելորդ ինֆորմացիայից:
Զանգահարեք մայրիկին
Գրազ գանք դրա համար միշտ ժամանակ չեք կարողանում գտնել: Չէ որ ծնորղները ցանկանում են խոսել ձեզ հետ, ոչ միայն լսել ձեր կյանքի մասին, այլ նաև պատմել իրենց մասին: Խցանման ժամանակ շտապելու ժամանակ չկա, այնպես որ վերջապես կարող եք զրուցել ծնողների հետ: Կամ էլ գրել ընկերներոջը, ում հետ երկար ժամանակ է ինչ չեք խոսել: