Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Մնացական Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հատված ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ սյուրռեալիստական վեպից
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՀԱՅԵՐԸ
Բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», բացի հայերից: Հայերն այն կոչեցին «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ»: Կարելի է եզրակացնել, որ մինչև Բիբլիայի լույս աշխարհ գալը, հայերն ունեցել են իրենց կրոնը, հայ Աստվածը, որին մոռացել կամ մոռացնել են տվել ուրիշները, սակայն նրանք իրենց Աստծո շունչը երբեք չեն մոռացել ու միշտ զգացել են: Եվ երբ նոր կրոն են իրենց հարկադրել կամ մատուցել նրանք դրա մեջ իրենց Աստծո շունչն են զգացել:

Հնէագետներն ու մարդաբանները գտնում են, որ ի սկզբանե մինչև քրիստոնեական կրոնի ի հայտ գալը, եղել է մեկ ուրիշ միասնական կրոն, որից սկիզբ են առել ուրիշ կրոններ և այդ կրոնը պիտի ծնվեր այն վայրում, որտեղից սկիզբ էր առել քաղաքակրթությունը: Հայաստանը լինելով քաղաքակրթության օրրան՝ իր մշակույթով ու առասպելաբանությամբ կարող էր իր կրոնը բարձրացնել համամարդկային վեհագույն աստիճանի: Նախաքրիստոնեական հայկական ճարտարապետական կոթողները, մեհյաններն ու տաճարները, դրանց կառուցման ավանդույթներն ուսումնասիրելիս, կբացահայտվեն հնագույն այս ժողովրդի արարչագործական ոգու առասպելն ու առեղծվածը:

Հայերն իրենց ծագումը գիտեն Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» գրքից: Բայց միթե մի պատմիչի վկայությամբ կարող են նրանք աշխարհին համոզել կամ բացատրել իրենց ծագումնաբանությունը: Միթե չկան ուրիշ վկայաբանություններ:
Վկայաբանությունը կամ , մարտիրոլոգիան միջնադարյան գրական ժանր է, սրբախոսական գրականության գլխավոր տարատեսակներից մեկը, այն երևան է եկել 2–3-րդ դարերում՝ քրիստոնյաների դեմ դաժան հալածանքների ժամանակաշրջանում, որպես պատում՝ նվիրված քրիստոնյա նահատակներին, վկաներին:

Ահա այդ վկայաբանություններից մեկը մեր հարևան վրաց ժողովրդի «Քարթլիս Ցխովրեբա» մայր մատյանից, որի մասին կխոսենք ներքևում:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Բաբելոնյան աշտարակաշինարարներին իրենց հանդուգն վարքի համար Աստված կամեցավ պատժել՝ խառնելով նրանց լեզուները: Աշտարակաշինարարներն այլևս իրար չէին հասկանում և ստիպված իրենց տոհմերով հեռացան տարբեր ուղղություններով: Հայկն իր տոհմով վերադարձավ Նոյի մոտ, որը չէր մասնակցում աշտարակաշինությանը և ապրում էր Արարատի շրջակայքում; Սակայն երբ Հայկն իր տոհմով վերադարձավ Արարատի բնակավայր, ուր Նոյն էր մնացել և համոզվեց, որ իր և իր տոհմակից Նոյի լեզուն նույնն է մնացել, նույն ադամյան լեզուն է: Իսկ այդ ժամանակ Նոյը դեռ կենդանի էր, որովհետեւ Բաբելոնյան աշտարակաշինությունը հաշվվում է 114-200 թվականներին` ջրհեղեղից հետո, իսկ Նոյը, ըստ Ծննդոց Գրքի, ջրհեղեղից հետո ապրեց ևս 350 տարի։ Եվ երբ Աստված չարիք գործողների ամենքի լեզուն էլ խառնակեց, բայց Հայկինը՝ ոչ, ապա կարելի է եզրահանգել, թե Հայկն իր տոհմով չար չէր և իր տոհմով համաձայն չէր բաբելոնյան ապստամբների և գոռոզամիտների հետ։ Հայկը մերձ էր Արարիչ Աստծուն, ինչպես Նոյ նահապետը և իր հայր Թորգոմը, այդ պատճառով էլ Հայկին չէր կարող հաճո լինել Արարչի դեմ Բել-Նեբրովթի ապստամբությունը։ Իսկ որ Հայկի հայր Թորգոմը մոտ էր ու սիրելի Արարիչ Աստծուն, այդ Սուրբ Գրքից գիտենք։ Եզեկիել մարգ., 38:6–7-ում կարդում ենք. «Գոմերը եւ Թորգոմա տունը՝ հյուսիսի կողմերից, ու բոլոր նրանք, որ նրա շուրջն են, բազմաթիվ ազգերի էլ՝ քեզ հետ, պատրաստվի՛ր, պատրաստ եղեք դու և քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Որովհետև դու Ինձ համար առաջապահ ես լինելու»։ Ուշադրություն դարձնենք «Դու ինձ համար առաջապահ ես լինելու» Աստծո խոսքին:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Մեր Հայկ Նահապետը, Թորգոմի ամենասիրելի որդին լինելով, ճշմարիտ որ` «Աստծո առաջապահը» եղավ` վերջ տալով ինքնակոչ ու բռնատեր Բելին, որ ի բնե ծառա լինելու էր կոչված, բայց ակնհայտությամբ ինքնակոչ ու սուտ թագավոր էր։ Արդյո՞ք այս ամենին լրացնող գրավոր այլ աղբյուր կա Հայկ Նահապետի` բուն Արարչին դավանելու մասին։ Ըստ 1981 թվականի Երեւանի պետական համալսարանի հրատարակչության աղբյուրագիտական գրքի` «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա (Հնագույն ժամանակներից մինչեւ 9-րդ դարի կեսերը)», այս հատորում սկզբնաղբյուրներ են օտար պատմիչների, տարեգիրների կողմից վկայություններ և հիշատակումներ հայ ժողովրդի մասին: Ժողովածուի մեջ վրացական էջեր կան «Քարթլիս Ցխովրեբա» մատյանից` Հայկ Նահապետի եւ նրա յոթ եղբայրների մասին։ Խորենացին չի հիշատակում, թե Բաբելոնում լեզուների խառնակումից հետո Թորգոմն իր տոհմով եկավ Արարատի գողահովիտը, այլ ասում է. «Հայկն իր տոհմով եկավ»։

Ըստ վրացական մայր մատյանի` Բաբելոնից աստվածաշնչյան Թորգոմն է իր տոհմով գալիս Արարատի գոգահովիտ, բնականաբար` Հայկն էլ նրա հետ. «Թարգամոսը (տեղեկացնում է մատյանը) քաջ մարդ էր ու ապրեց 600 տարի։ Նրա որդիներից 8 մարդ հայտնի դարձան, առաջինը կոչվում էր Հայոս` Հայկ… Թարգամոսը բաժանեց իր երկիրն այս ութ հսկաների միջև և լավագույն կեսը տվեց Հայոսին (Հայկին), իսկ մյուս յոթին տվեց իրենց բաժինը՝ ըստ նրանց արժանիքների… Հայոսը բնակություն հաստատեց իր հոր՝ Թարգամոսի բնակավայրում»։ Ահա թե ինչու է Հայաստանը Աստվածաշնչում անվանվում նաև «Թորգոմի տուն»։ «Բաբելոնի դեմ կանչեցեք Արարատյան թագավորությանն ու Ասքանազյան գնդին»,- մեր ազգի մասին Աստծո կոչն է գրում Երեմիա մարգարեն արդեն այլ Բաբելոն ու բաբելոնների նկատի ունենալով։ Առաջին Բաբելոնի Բելին հաղ թած Հայկի զորավոր ազգին է Աստված կոչ անում մյուս բոլոր բաբելոնների դեմ, և բնականաբար, նաև «Մեծ Բաբելոնի», որը հիշատակվում է Հովհաննեսի հայտնության գրքում։ Այսինքն թե` մեր ազգը արարչավանդ պատվեր ու զորավոր ժառանգավորություն ունի Տիրոջ կամքը ապստամբ բաբելոնների դեմ գեղեցիկ հաղթանակներով իրագործելու, ժառանգավորություն, որ ունենք մեր աստվածա զարմ նախնի հսկաներից, լուսավոր և երկարակյաց մեծերից։

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Եվ որ մինչ Տիրոջ երկրորղ գալուստը այդ հաղթության ոգին արժանահավատորեն ի հայտ է լինելու մեր ազգի մեջ, այդ տեսնում ենք Սուրբ Սահակ Պարթևի հայտնի տեսիլքի ավարտում (Սուրբ Սահակ Պարթևը տեսիլք տեսավ մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը Հայաստանում տիրող հոգևոր եւ պատմական իրադարձությունների մասին, որ հայերը գեղեցիկ հաղթանակ են տանելու «անօրենության մարգոլ», դերաքրիստոս–Նեռի դեմ (Սահակ Պարթևի տեսիլքը. Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն»)։ «Յոթ հսկա եղբայրները,– պատմում է վրացական մատյանը,– ենթակա էին Հայկին (Հայոսին), ով նրանց կառավարիչն ու տերն էր։ Եվ այս բոլոր ութ հսկաները միասին ծառայում էին Նեբրովթ (Բել) հսկային, ով ողջ աշխարհի առաջին թագավորն էր»։

Եվ երբ Նեբրովթ` Բել անօրեն թագավորը հարկ պահանջեց Հայկից ու նրա եղբայրներից, Հայկը, կանչելով իր յոթ եղբայրներին, նրանց այս խոսքերն ասաց. «Բարձրյալն Աստված շնորհել է մեզ զորություն և բազմություն մեր տոհմին, արդ օգնությամբ Արարչի, չլինենք (այլևս) ոչ ոքի ծառա և ոչ ոքի չծառայենք, բացի Արարիչ Աստծուց»։ «Եվ երբ Նեբրովթ-Բելն իր ողջ զորությամբ եկավ Հայկի ու նրա եղբայրների վրա, այնժամ,– վկայում է վրաց մատյանը,– հաղթեցին թարգամոսյանները և կոտորեցին Նեբրովթի վաթսուն հսկաներին ու նրանց զորքերին։ Ապա թարգամոսյան յոթ հսկաները, որ ողջ մնացին, իրենց հաղթանակի համար փառաբանում էին Աստծուն»։ Վրաց մատյանում մանրամասնորեն նկարագրվում է նաև, թե ինչպես է Հայկը Բելին նետահարելով սպանում, ապա. «…Եվ բռնատիրությունից ձերբազատվեցին թարգամոսյան տոհմերը։

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Այնժամ Հայոսը իրեն արքա հռչակեց իր եղբայրների և մերձակա սահմանակից տոհմերի (ցեղերի) վրա, իսկ յոթ հսկաները՝ յուրաքանչյուրը գնաց իր երկիրը և հպատակ էին Հայոսին (Հայկին)»։(Հայկի յոթ եղբայրներից մեկն էլ վրաց նախահայր Քարթլոսն էր,-Մ.Հ.) «Ութ եղբայրների մասին» վկայաբանությունը լրացնում է Մովսես Խորենացուն՝ պատմելով աստվածապաշտությամբ անհաղթ բազուկ ունեցող, փառավոր ու երկարակյաց մեր նախնիների մասին։ Ինչպես տեսնում ենք, մեր երկարակյաց նախահայրերը ոչ միայն հեթանոսներ չէին կարող լինել, այլ այնքան պատվական էին Արարիչ Աստծո առաջ, որ ծառայել են Նրան որպես առաջապահներ, չարահաղթներ կամ բաբելոնահաղթներ` այդ շնորհների համար հիշատակվելով Աստվածաշնչում։ Իսկ հեթանոսությունը մեր ազգի մեջ և ողջ աշխարհում առաջացավ միայն աստվածճանաչումից հեռանալու, Սուրբ Հոգուց օտարանալու, բանականությունից վայրենանալու կամ վայրենությանը տեղ տալու պատճառով։

Ըստ Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքի:
Աստվածաշնչյան, ինչպես նաև այլ առասպելաբանական տեղեկությունների համաձայն, գրհեղեղից փրկված Նոյի ընտանիքը ութ հոգուց էր բաղկացած։ Ըստ աստվածաշնչյան տեղեկության, Նոյն իր որդիներին օրհնություններ տվեց՝ յուրաքանչյուրին՝ իր բաժին օրհնությունը։ Միայն Քամն, իր վատ արարքի պատճառով չստացավ իր բաժին օրհնությունը, բայց, եթե ուշադրություն դարձնեք, նաև չզրկվեց նրանից։ Զրկվեց միայն նրա կրտսեր որդին՝ Քանանը։ Համաձայն մեր պատմահոր տեղեկության, Նոյը, որ ջրհեղեղից հետո ժառանգել էր ամբողջ մոլորակը, իր որդիներից յուրաքանչյուրին բաժին տվեց՝ «կալվածքներ» անվան տակ, նրանց և նրանցից առաջացած մարդկային երեք ցեղերի մշտական բնակության համար։ Եվ միայն Քանանը, հետագայում նաև նրանից առաջացած ժողովուրդները՝ քանանացիները, առ այսօր հայրենիք չունեն։ Համաձայն հայկական թաքնագիտության, գաղտնագիտության կամ խորագիտության, Նոյի օրհնությունները, ուղղակի, նյութական, ֆիզիկական իմաստից բացի, պարունակում են նաև թաքնված, այլաբանական իմաստ, համաձայն որի, հոգևոր, ոչ նյութական աշխարհը ևս բաժանվում են երեք որդիներին։

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Սեմը ժառանգում է աստվածային օրենքը, կամքը և արդարությունը պահպանելու պատասխանատվությունը։Հաբեթը ժառանգում է աստվածային իմաստությունը, գիտությունը և կրթության պատասխանատվությունը։ Իսկ Քամին սպասում էին աստվածային մաքրության, սրբության և հոգևոր ու ֆիզիկական առողջապահության պատասխանատվութ յունը, որ նա այդպես էլ չի ստանում, բայց, ինչպես արդեն նշեցինք, չի էլ զրկվում դրանք ապագայում ստանալու իրավունքից։ Ինչպես գիտենք պատմահոր տեղեկություններից, հայերը Հաբեթի սերունդների առաջին և ավագ ժողովուրդն են, և աստվածաշնչյան ավագության օրենքի կամ կարգի համաձայն Հաբեթից ժառանգել են աստվածային իմաստությունը պահպանելու պատասխանատվությունը, որ ամփոփված է աստվածային լեզվում, որ այսօր կոչվում է Հայոց լեզու։ Այսինքն, Աստծո Խոսքը կամ Բանն Աստուծո, հենց Հայոց լեզուն է։ Ուստի զարմանալի չպետք է թվա Հայոց լեզվի հնարավորությունների ընդարձակությունը, խորությունը, վեհությունն ու բազմազանութ յունը։
Բայց երբ անցած դարի 60­-ականներին հարց տրվեց Հայոց լեզուն մի­ջազգային լեզու դարձնելու մասին, առաջինը մերժեցին թուրքերը, ապա ռուսները, ռումինա­ ցիները, 7 ազգեր:

Հրեա պրոֆեսոր Բորիս Մոյշեսոն Կոլամբիա համալսարանում 2001 թվականին հրապարակել է գիրք հին հայերի մասին: Այդ գրքում նա նշում է, որ հայերը գտնվում են աշխարհի ամենահին քաղաքակրթության էպիկենտրոնում: Նա իր գրառումներում ավելացրել է նաև, որ Բիբլիական Իսրայելը ծնունդ է առել հայ ծագում ունեցող խմբավորումներից:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Օտարները, նույնիսկ հրեաներն են ընդունում հայերի քաղաքակրթական դերն այս աշխար­հում: Հայերը լռում են:Սակայն սա այն լռությու­նը չէ, որը համարվում է ոսկի:
* * *
Ինչպես վերևում ասացինք, աշխարհի բոլոր քրիստոնեաները «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», բացի հայերից:
«Բիբլիան» առաջացել է հունարեն βίβλος (biblos) բառից, այսինքն` գիրք, շարադրանք)։ Հավանաբար «Բիբլիան» հայերի շնչին, հոգուն հարազատ չի եղել: Գուցե ուրիշները կմտածեն, որ հայերն ի հնուց հանձնապաստան, ինքնագլուխ, բացառիկության ձգտող մարդիկ են եղել:

Իրենց գործն է, ինչ ուզում են թող մտածեն, բավ է ինչ մեր ինքնության ճանաչողությունը պայմանավորենք, հարմարեցնենք ուրիշների կարծիքներին և դատողություններին: Իսկ ինչո՞ւ չմտածել, որ մինչև «Սուրբ Գրքի» հայտնվելը հայերն ունեցել են իրենց Աստվածը, և դա է պատճա­ ռը, որ նրանք իրենց Աստծո շունչը զգալով` վե­ հանձնորեն այդ գիրքը պիտի «Աստվածաշունչ» կոչեին: Հակառակ դեպքում նրանց հորիզոնը կաղքատանար, էության տեսիլքները կանհե­ տանային` ընկնելով ինքնակեղեք տվայտանքների մեջ: Դեռ իր ժամանակին Մ.Խորենացին էր նկատել, որ հայերը` Աստծուց են:

Հայերն իրենց հասկանալի և անհասկանալի ամեն ինչում Աստծո ներկայությունն են տեսել: Աստծուն տվել են «ԱՐ» անունը: «Ար»-­ն ուներ նաև «Այ» ձևը: Հ­ԱՅ նշանակում է «ԱՐ»-­ի կամ «Այ»-­ի որդի, ԱՐ­-ից հատված, «Այ»-­ից ծնված: Հնդիկներն առաջին մարդուն կոչել են «Հայամարդա», հայերը բոլոր հիմքերն ունեն մտածելու, որ հնդիկների «Հայամարդան» «Հայ մարդ»­ն է: Ահա, թե ինչու սխալ կլիներ, որ հայերը գիտակցելով, որ իրենք ունեն Աստվածային ծագում «Աստվածաշնչի» փոխարեն ընդունեին հունաց βίβλος (biblos)-­ը: Այդ սխալը զգացել է նաև հանրահայտ շումերագետ Հայնրիխ Շլիմա­նը` գրելով.

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

«Եվրոպայի ամենամեծ սխալն եղավ այն, որ փոխանակ Հայաստանն ընդուներ որպես քաղաքակրթական, գիտական լեզվի հիմք, ընդունեց Հունաստանը»: Հույներն ասում են, որ քաղաքակրթությունը, այդ թվում և գիր­-գրականությունը, պատրաստի իրենց է փոխանցվել Կրետոս կղզուց: «Արմենոս» բառը, որով հույները կոչել են հայերին, հին հունարենով նշանակել է «Պատրաստի», այսինքն` հայերը հույներին ինչ­ տվել են պատրաստի վիճակում են տվել: Դեռ ինչքա՜ն մութ էջեր կան մարդկության պատմության մեջ, որոնց վրա դեռ լույս չի սփռվել:

Իսկ բրիտանացի պոետ, Համաշխարհային վշտի երգիչ Բայրոնն ասում էր. «Ես սովորեցի Հայոց լեզուն, որովհետև այն Աստվածների լե­զուն է, այդ լեզվով են խոսել Աստվածները»:

Բրիտանացի պոետին թողնենք իր տիեզե­րական խոկումների մեջ, հիշեցնենք, որ այս երկրի վարչապետ Բենիամին Դիզրայելին 1869 թվականին կարգադրել էր, աշխարհի քարտեզը վերաձևելով, «Հայկական լեռնաշխարհը» դարձնել «Անատոլիա»: Ասենք, որ ցայդ` 1630 թվականին «Աստվածաշնչի» երկրորդ էջում նշված էր, որ Հայաստանն է եղել մարդկության ծագման վայրը, և մարդկության ծագման Տոհմածառը սկսվում էր Հայաստանով, Նոյ նահապետով, որտեղ նույնիսկ եբրայեցիները գտնվում էին ծագումնաբանական ծառի ամենա­վերջին ճյուղում: 1749 թվականից «Աստվածաշն­չից» ջնջվել էր Հայաստանի անունը: Մինչդեռ դեռևս 9­-րդ դարի վերջերում, անգլո-­սաքսոնական մատենագիրներն իրենց գործերի առաջին էջերում նշում էին, որ առաջին անգլիացիները Հայաստանից էին եկել: Հարյուրավոր տարի­ներ առաջ Գերմանիայում վարդապետ Աննո երկրորդը գրել էր, որ առաջին գերմանացիները և բավարացիները հայեր են եղել: Ռոբերտ Էլի­սը գրել է, որ առաջին իտալացիները նույնպես հայեր են եղել, Էլիզաբեթ Րեդգեյթը գրել է, որ առաջին իռլանդացիներն էլ հայ են եղել: Հրեա պրոֆեսոր Բորիս Մոյշեսոն, ինչպես նշեցինք, գրում է, որ Բիբլիական Իսրայելը հայ ծագում ունեցող խմբավորումներից է ծնունդ առել:

Էլ չշարունակենք, այլապես ազգային սնապարծության և ինքնագովության մեջ կամբաս­տանեն, եթե ոչ ուրիշները, ապա հենց մեր իսկ ազգակից, «Հռոմի պապից առավել կաթոլիկ» երևացող հայերը: Կրկին անդրադառնանք Անգ­լիայի վարչապետ Դիզրայելին. Նրան հարցրել են, թե ինչո՞ւ է փոխել տվել քարտեզը` Հայկական լեռնաշխարհը դարձնելով «Անատոլիա», պա­տասխանել է, որ ինքը ցանկացել է Թուրքիան փրկել հայկական վտանգից: Այդ ի՞նչ վտшնգի մասին է խոսքը կամ ովքե՞ր են այդ թուրքերը, որոնք պիտի պաշտպանվեին հայկական վտանգից:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Թուրքեր, ազգ,որի մայրենի լեզուն համարվում է թուրքերենը, պատկանում է Ալթայական լեզվաընտանիքին։ ՄԱԿ-ի անդամ թուրքալեզու պետություններն են` Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Թուրքալեզու է նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Թուրքերի թիվը աշխարհում կազմում է մոտ 80 մլն. մարդ։

Դեռ մինչև XIX դարի վերջը Թուրքիայում (Օսմանյան կայսրությունում) ընդունում էին Հայաստան աշխարհի գոյությունը և իրենց կողմից հրատարակված քարտեզներում («Իսլամական աշխարհացույց»` 1570 թ., «Ասիական Թուրքիա»` 1803 թ., «Օսմանյան երկիր»` 1867 թ. և այլ) Հայաստան երկրի տեղում գրվում էր «Էրմենիստան»: XX դարում, մանավանդ Մեծ եղեռնից հետո, «հայ» բառն ընդհանրապես ջնջվեց, իսկ երկիրն անվանվեց Արևելյան Անատոլիա:

Հայկական վտանգ: Այդ ի՞նչ վտանգի մա­սին է խոսքը: Պատասխանը գտնում ենք Մեծ Բրիտանիայի մեկ այլ գործիչ, 20-­րդ դարի հան­րահայտ հետախույզ, դիվանագետ Լոուրենս Արաբացու հետևյալ խոսքերում. «Հայերն ամենախելացի, ամենակա տարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթ վածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք անելու աշխարհում, եթե նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում` ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Ա՛յդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և՛ հույները, և՛ ռուսները, և՛… մենք բոլորս, որ գիտենք նրանց»:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Հայերս այս խոսքերն ընդունում ենք որպես մեծարանք մեր հասցեին, մտածելով, թե բրիտանական կայսրության ականավոր այս հե­տախույզ, ծպտյալ հրեան ընդունում է մեր ազգի բացառիկությունը: Այո, օտարները հայերիս ճանաչում են: Ճանաչում են և զգուշանում: Արաբացու այս խոսքերն ասվել են 1919թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, երբ օրակարգում ԱՄՆ-­ի Սենատում Հայաստանի մանդատը ստանձնելու հարցն էր դրված: Ուշադիր կարդալով նրա հարցազրույցը ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆընսի հետ` հասկանալի է դառնում, որ Արաբացու այս խոսքերը թերևս մեծ ազդեցություն են թողել Սենատի որոշման վրա: Բրիտանացի ականավոր հետախույզը հիշյալ հարցազրույցում նաև ասել է. «Հայերը մարդկային անտանելիության վերջին խոսքն են… Որպես ցեղ՝ ակադեմիկ բանավեճում նրանք համանման են «վերջին մարդուն»: …Ամերիկայի Սենատը չպետք է ընդունի Հայաստանի մանդատը: … Բնակչությունը կշահագործեք դուք` ամերիկացիներդ, իսկ տարածքը` բրիտանացիներս»:

Օտարները հայերիս ճանաչում են և զգուշանում, իսկ հայերս ճանաչո՞ւմ ենք արդյոք ինքներս մեզ: Մաշտոցը Հայոց գրերով գրեց առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստությունս և իմանալ զբանս հանճարո»:

2-­րդ նախադասությունը սա էր. «Ծանիր զքեզ», կնշանակի` «Ճանաչիր ինքդ քեզ»: Այս երկու նախադասությունները փիլիսոփայական, իմացաբանական խոր իմաստներ ունեն: Առաջինը` աշխարհաճանաչողական, երկրորդը` ինքնաճանա­ չողական: «Ծանիր զքեզ». ճանաչո՞ւմ ենք արդյոք մեզ:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Հին աշխարհի պատմության մեծ գիտակ Ջորջ Ֆինլեյը գրել է. «Հայերը որքան հպարտ կզգային, եթե իմանային իրենց պատմությունը: Ցավոք նրանք չգիտեն այն»: Հիմա աշխարհի ազգերը, ժողովուրդներն առհասարակ` ներգաղ­թի և արտագաղթի անկառավարելի հոսքերի պայմաններում, իրենց արմատները, էթնոգենեզիսը, ազգային ինքնությունը հասկանալու, ճա­նաչելու բուռն ցանկություններով տարված, այդ հարցերը դարձրել են օրակարգային: Ծինագիտությունն արդեն լուրջ, ճշգրիտ գիտություն է դարձել, որը ԴՆԹ անալիզներով անսխալորեն կարող է բացահայտել ոչ միայն իրենց հարևան ազգերի, այլև իրենց առաջնորդ կարգ­ված անձանց, քաղաքական, պետական գործիչների ծագումնաբանական գաղտնագրերը, նրանց նախնիների բնիկ կամ քոչվոր լինելը: Պատմություն հորինելը, կեղծելն այլևս դադարել է այս աշխարհի հզորների և տիրակալների մենաշնորհը լինելուց: Ուրեմն հայերիս համար բարեպատեհ ժամանակ է եկել իմանալու, ճանաչելու մեր անցյալը: Բայց կարծես թե հապաղում ենք: Ինչո՞ւ: Հայաստանը նվաճողները հայերին նվաստացրել, ինքնագնահատականը զրոյաց­րել, արժանապատվությունը կեղեքել են` նրանց մեջ ձևավորելով թերարժեքության բարդույթներ: «Ты р аб, ты тру с, ты армянин» արտահայտությունը հենց այնպես չէր կարող հնչել` նույնիսկ հանճարեղ պոետի շուրթերից, եթե իրականության մեջ տեղ գտած չլիներ հային նվաստացնող մթնոլորտն այդ երկրում: Խեղճացնելով, թերարժեքության համախտանիշով վարակելով, ճնշե­լով` տիրապետողները հայերին պարտադրել են ոչ միայն կորցնել իրենց պատմական, նույնիսկ արյան հիշողությունները, այլև, կարծես, իսկա­պես մոռացրել են առհասարակ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Եթե մարդը չգիտե իր ծնողների, նախնիների անցյալը, նրանց փառահեղ պատմությունը, իր ամբողջ կյանքում նա անինքնասեր, թերարժեք ու պատվազուրկ հոգեկան կյանքով կապրի և հեշտորեն կդառնա ենթակա ուրիշների կամքին:

Վերջերս լույս տեսավ շքեղակազմ մի գիրք`«Համաշխարհային պատմական սենսացիա: Քաղաքակրթության ծագումնաբանութ յունը: Որտեղի՞ց ենք մենք առաջացել» խորագրով, որն էլ, ինչպես նշված էր գրքի կազմի վրա, դարձել էր բեսթսելեր: Հեղինակը` անգլիացի պատմաբան, պրոֆեսոր Դեյվիդ Ռոյը, փաստորեն հերքում էր մինչ այդ իր իսկ համերկրացու առաջ քաշած դրույթը, ըստ որի քաղաքակրթությունը սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհից:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Մեր չարակամ, նենգ ու դրուժան հարևան­ները, փորձելով մոռացնել տալ իրենց ոճրա­գործությունները, աշխարհն ուղղորդում են դեպի պատմաբաններ` ապավինել տալով նրանց հայեցողությանը և վճռին: Իսկ աշխարհն էլ, կարծես թե, լսում, ընդունում է: Հայերս այդպես էլ մի կարգին թռիչք չգործեցինք, որովհետև, մենք այդպես էլ չկարողացանք հաղթահարել Մ. Խորենացու ասած «փոքր ածու» լինելու բարդույթը, չնայած որ աշխարհի բնակչությունը, ինչպես արդեն հաստատված է` Քրիստոսի ծնունդից մինչև մեր օրեր 30 անգամ շատացել է: (Օրինակ` նույն այդ անգլիացիները եղել են մեկ միլիոն, այժմ 30­-ի է հասել: Մյուսները նույնպես այդ համամասնությունը պահպանում են): Հայերի թվաքանակը Քրիստոսի ծննդյան շրջանում եղել է 4 միլիոն (ըստ մեր պատմիչների` սա ստույգ թիվ է, որը կարելի է հաշվարկել ունեցած զորքի քանակով), հիմա այն պիտի դառնար 120 միլիոն:

Լավագույն հաշվարկներով հիմա այն 10 միլիոնից չի անցնում: Ո՞ւր կորան, անհետացա՞ն մնացած 110 միլիոն հայերը: Սպանվեցի՞ն, թե՞ որ­պես «մերան» տարրալուծվեցին աշխարհի մնա­ցած ժողովուրդների մեջ: Մտածել և հասկանալ է պետք այս անիմանալի ճշմարտությունը: Ամեն­ևին էլ անիմանալի չէ, եթե հիշենք, որ 12-­րդ դարից Հայաստան ներխուժած թուրք-սելջուկ­յան ցեղախումբը մոտ 900 տարի առաջ հաստատվել է այս երկրում, և «ամենահամեստ» հաշվարկներով եթե նրանց կողմից ոչնչացված հայերի թիվը կազմեր տարեկան 100 000 մարդ (ստացվում է օրեկան 274 մարդ, դրանից պակասով այդ տարածքում ապրող թուրքերի արյունռուշտ ախորժակը չէր հագենա), կստացվի 90 միլիոն: Ահա այն հարցի պատասխանը, թե ինչու հայերի թիվը 30 անգամ չավելացավ: Քանզի, ինչպես վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանը կասեր. «…Եւ երբ Հայ մը մորթեն, կարծես թէ հավ մը մորթեն»։ Իսկ հանճարեղ Սիամանթոն պիտի գրեր.

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

«Ով մարդկա­յին արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»: Մինչդեռ նույն այդ ցեղախմբի առաջնորդ Ռեջեբ Երդողանը հայերից պահանջում է բացել արխիվները: Ուրեմն պետք է բացվի Թուրքիայի 900 տարվա արխիվը, սակայն հարկ է նաև բացել աշխարհահռչակ Վիկտոր Հյուգոյի գրքերի էջերը, որտեղ գրված է. «Այնտեղ, որտեղ ավերածություն, մահ, թալան և բռնություն, իմացեք` այդտեղով թուրքն է անցել»: Իսկ թուրքերի, սև և կարմիր ոչխարների հատկանիշներով տարբերվող այս ցեղախմբի ազգագրագետ պրոֆե­սոր Մախտուրկը գրում է, որ իրենց նախնիները, երբ իրենց բնակավայր Ալթայից չկարողացան մտնել Չինաստան, (նրանց ներխուժումը կասեց­նելու համար չինացիները «Չինական պատն» էին կառուցել, հակառակ դեպքում չինացիներն այսօր միլիարդի չէին հասնի), եկան Հայկական բարձրավանդակ և այստեղ են արդեն 900 տարի: Չենք ասում, որ հայերի կյանքը և թվաքանակը սակավացնելու մեջ թուրքերը միակն են եղել: Հիշենք «Վերք Հայաստանի» ղզլբաշ պարսիկներին, նաև քրդերին, հույներին և ինչու չէ` նաև բոլշ­ևիկ ռուսներին և նրանց կամակատարներին: Նաև չենք ասում, թե մենք մեկիկ-­մեկիկ պիտի հիշենք միայն մեզ պատուհասած կոտորածները, դավերն ու ավերները: Պարզապես մեր միամիտ, թուրքերի ասած` «Հայի վերջին խելքի» պակասուրդով հային քանի՞ 900 տարի է պետք հասկանալու, որ հույսն ուրիշների կամ համաշխահային կարծիքի վրա դնելը, ներողութ­յուն արտահայտությանս համար, «էշի մարտի­րոսություն է» և փրկության միակ ճանապարհը միաբանվելն ու միասնական դառնալն է:

Ինչու՞ բոլոր ազգերը «Սուրբ գիրքը» անվանեցին «ԲԻԲԼԻԱ», իսկ հայերը Աստվածաշունչ․ Կարևոր տեղեկություն աշխարհի հայերի համար և ոչ միայն

Չինաստանի մասին խոսելիս հիշեցի, որ վերջերս ապացուցվել է, որ չինացիների 4 տոկոսի ԴՆԹ­-երի մեջ հայկական գենոֆոնդ է հայտնաբերվել: Եթե անգամ հաշվենք, որ այդ 4 տոկո­սը հայերիս թիվը կավելացնի ևս 50 միլիոնով, եթե նույ նիսկ դրան էլ գումարենք ռասայագետների հավաստիացումն այն մասին, որ Եվրոպայի և Ասիայի բնակչության մեծ մասն արմենոիդ ռասային է պատկանում, դարձյալ այդ փաստը չի կարող սփոփել հայերիս, քանզի փիլիսոփա­յական քանակական փո փոխություները չտվեցին որակական փոփոխություն: Փիլիսոփայությունը փիլիսոփայություն, սակայն այն միաբանության և միասնականության զգացողություն չտալով հայերին, չապահովեց քանակական որակ: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանն առավելապես պիտի հետաքրքրեր հայերին: Բացառապես հայերին: Մինչդեռ նրանց ավելի շատ հուզում էր այն հարցի պատաս խանը, թե ինչո՞ւ այդ ամենով հանդերձ` իրենք այս աշխարհի պաղ և անքթիթ հայացքի ներքո առաջինը ցեղասպանության ենթարկվեցին, և այդ զարհուրելի իրողությունը չկանխեցին իրենց իսկ ցեղակից արմենոիդները:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով