Ինչու դա ցավոտ ընդունվեց ՌԴ-ի կողմից. 20 տարի մտածում էին՝ ամեն ինչ տանք ՌԴ-ին, որ մեզ լավ նայի. Այս հայտարարությունը հակառակն ապացուցեց

«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, որ Կանադայի նման հզոր ու ազդեցիկ երկիրը որոշեց Հայաստանում դեսպանատուն հիմնել։Շատ կարևոր է, որ մեր բարեկամներն այստեղ ներկայացված լինեն՝ պաշտոնական, դիվանագիտական մակարդակով։ Դա և՛ ուժեղացնում է մեր սուվերենությունը և՛ բերում նրան, որ էլ ավելի մեծ աջակցություն ստանանք», -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ինչքան շատ պետություններ դեսպանատներ ունեն Հայաստանում, այնքան լավ։

Ինչու դա ցավոտ ընդունվեց ՌԴ-ի կողմից. 20 տարի մտածում էին՝ ամեն ինչ տանք ՌԴ-ին, որ մեզ լավ նայի. Այս հայտարարությունը հակառակն ապացուցեց

Խոսելով Հայաստանում ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքի մասին, Գրիգորյանն ասաց․ «Մի քանի օր առաջ Բելառուսի ինքնահռչակ նախագահ Լուկաշեկոն հայտարարեց, որ մենք պետք է Ռուսաստանի հետ միասին պետք է կա՛մ վերականգնենք Սովետական միությունը կա՛մ համատեղ անվտանգություն ապահովենք։ Հետխորհրդային տարածքում միայն մեկ պետություն կա, որը պատրաստ է իր սուվերենությունը զիջել՝ մտնելով Ռուսաստանի կազմ։ Ինչու՞, որովհետև Լուկաշենկոն լեգիտիմ չէ։ Ռուսաստանը համարում է, որ ԱՊՀ-ում երկրորդ թույլ երկիրը Բելառուսից հետո Հայաստանն է։ Ինչու՞ ցավոտ ընդունվեց հենց Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը։ Դուք գիտեք, որ Կանադան հիմա մոտավորապես հինգ-վեց երկրում դեսպանատուն է բացում, բայց ցավոտ ընակլվեց հենց Հայաստանում դեսպանատան բացումը։ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանի միջոցով մեզ թուլացնի։ Սովետական միության նկրտումները շատ ուժեղ են նստած Կրեմլում ու այստեղ թույլ օղակը Հայաստանն է»։

Ինչու դա ցավոտ ընդունվեց ՌԴ-ի կողմից. 20 տարի մտածում էին՝ ամեն ինչ տանք ՌԴ-ին, որ մեզ լավ նայի. Այս հայտարարությունը հակառակն ապացուցեց

Ըստ մեր զրուցակցի՝ այն հանցագործությունները, որ 20 տարի կատարել են ՀՀ նախկին իշխանությունները, տալով ամեն ինչ Ռուսաստանին բերեց այսօրվա աղետին․ «Մենք անկախ պետություն ենք, մենք ենք որոշում ով կարող է այստեղ դեսպանատուն բացել։ Նախկինները մտածում էին՝ ամեն ինչ տանք Ռուսաստանին, որ Ռուսաստանը մեզ լավ նայի։ Բայց տեղի ունեցավ ուղիղ հակառակը, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ մենք հրաժարվենք անկախությունից ու մտնենք իր կազմ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով