Ինչու են դեմ Արա Աբրահամյանի հայտարարություններին  Ռուսաստանի մի շարք հայկական կառույցներում: Կրասնոդարի համայնքը հայտարարություն է տարածել

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս՝ Ռուսաստանի հայերի միության անունից պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Այս հայտարարության հետ համաձայն չեն Ռուսաստանի տարբեր հայկական կառույցներ։ Նրանք գտնում են, որ Արա Աբրահամյանն իրավունք չունի նման հայտարարություններով հանդես գալ։ Կրասնոդարի երկրամասի հայ մշակութային ինքնավարությունը հայտարարում է, որ համաձայն չէ Արա Աբրահամյանի հայտարարության հետ։

Ինչու են դեմ Արա Աբրահամյանի հայտարարություններին  Ռուսաստանի մի շարք հայկական կառույցներում: Կրասնոդարի համայնքը հայտարարություն է տարածել

«Որքան կարողանում ենք՝ օգնում ենք հայրենիքին, նեցուկ լինում, հայրենիքը մեզ համար հայրենիք է՝ անկախ նրանից՝ ով է ղեկավարը, մենք որևէ իրավունք չենք վերապահում քաղաքական գործչի մասին կարծիք հայտնել, մենք քաղաքականությունից դուրս ենք, մենք պրոհայկական ենք»,- ասաց Կրասնոդարի երկրամասի հայ մշակութային ինքնավարության կրթության բաժնի ղեկավար Երազիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ կողմ չեն, որ որևէ մեկը այստեղից քաղաքական նկրտումներ ունենա և ինչ-որ բաներ թելադրի հայրենիքին։ «Մենք ո՛չ լևոնական ենք, ո՛չ նիկոլական, ո՛չ քոչարյանական, մենք այստեղ ինչով կարող ենք՝ օգնում ենք, մենք զբաղվում ենք կրթությամբ, մշակույթով»,- հավելեց նա։

Ինչու են դեմ Արա Աբրահամյանի հայտարարություններին  Ռուսաստանի մի շարք հայկական կառույցներում: Կրասնոդարի համայնքը հայտարարություն է տարածել

Ավելի վաղ, Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանն իր տեսաուղերձում նշել էր, որ պատերազմի ժամանակ և դրանից հետո Արա Աբրահամյանը տարբեր հայտարարություններով է հանդես եկել, որոնց բնույթը ոչ մի ընդհանուր բան չունի կազմակերպության կանոնադրության ու նպատակների հետ: Նրա խոսքերով՝ Հայաստանի ու Արցախի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերը ոչ մի կապ չունեն մեր կազմակերպության նպատակների հետ։ «Անկախ մեր քաղաքական հայացքներից ու համակրություններից, Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տվել անել քաղաքական բնույթի հայտարարություններ:

Ինչու են դեմ Արա Աբրահամյանի հայտարարություններին  Ռուսաստանի մի շարք հայկական կառույցներում: Կրասնոդարի համայնքը հայտարարություն է տարածել

Մենք համարում ենք, որ Հայաստանի ու Արցախի կյանքին, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեությանը վերաբերող քաղաքական գործընթացների մասին հայտարարությունները պետք է քննարկվեն կոլեգիալ ձևով՝ հաշվի առնելով միության անդամների կարիքները՝ նախքան կազմակերպության ղեկավարը հրապարակային նման հայտարարություններ կանի»,- ընդգծել է Մինոսյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով