Ինչու է, որքան շատ ես մարդկանց օգնում, այդքան ավելի վատ են քեզ վերաբերվում

Ինչու է, որքան շատ ես մարդկանց օգնում, այդքան ավելի վատ են քեզ վերաբերվում

Ինչու է, որքան շատ ես մարդկանց օգնում, այդքան ավելի վատ են քեզ վերաբերվում

Եթե բնությունից դուք բարի եք, ապա շատ հնարավոր է, որ ծանոթ եք այս արտահայտությանը. «Մի արեք լավը, և չեք ստանա վատը»: Ցավոթ սրտի այս կանոնը գործում է միշտ, բայց ի՞նչն է պատճառը: Եթե այս հարցը գեթ մեկ անգամ հայտնվել է Ձեր գլխում, ապա անպայման կարդացեք այս առակը: Նրանում դուք կգտնեք պատասխանը, իսկ ամենակարևորը կհասկանաք ինչպես ապրել աշխարհի անարդարությունների հետ:
Մի անգամ մի ծեր իմաստունի դուռը թակեց մի անծանոթուհի, ով արցունքն աչքերին պատմեց իմաստունին իր պատմությունը.

_Ես չգիտեմ արդեն ինչպես ապրել…,_լացակումաց պատմում էր աղջիկը,_Ամբողջ կյանքում ես վերաբերվել եմ մարդկանց այնպես, ինչպես կցանկանայի, որ նրանք ինձ հետ վարվեն, նրանց հետ եղել եմ անկեղծ և բացել եմ իմ հոգին: Իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ օգնել մարդկանց՝ ոչ մի ակնկալիք չունենալով: Ես իսկապես դա արել եմ առանց հետին մտքի, բայց փոխարենը ստացել եմ չարություն և ծաղրանք: Ես ահավոր ցավ եմ զգում և հոգնել եմ… Աղաչում եմ ասեք ինձ, ինչպե՞ս վարվեմ:
Իմաստունը համբերատար լսեց աղջկան և ասաց.

Ինչու է, որքան շատ ես մարդկանց օգնում, այդքան ավելի վատ են քեզ վերաբերվում

_Մերկացիր և այդպես քայլիր ամբողջ քաղաքով մեկ,_հանգիստ արտասանեց իմաստունը:
_Ներեցեք, բայց ես դեռ այդ աստիճանի չեմ իջել…Դուք երևի խելագարվել եք կամ էլ կատակում եք: Ես կանեի դա, բայց ինչ կարող եմ սպասել ես անցորդներից… Հանկարծ ու մեկը անարգի ինձ կամ վարկաբեկի:
Իմաստունը հանկարծ վեր կացավ տեղից, փակեց դուռը և սեղանի վրա մի հայելի դրեց.
_Դու վախենում ես մերկ փողոց դուրս գալ, բայց չգիտես ինչու դու չես ամաչում անցնել աշխարհով մերկ հոգով, բաց ինչպես այս դուռն է: Դու թողնում ես, որ այդտեղ կարողնա մտնել, ով չի զլանում: Քո հոգին, դա հայելի է, և դրա համար մենք տեսնում ենք մարդկանց մեջ մեր արտացոլանքը: Նրանց հոգին լիքն է չարությամբ, հենց այսպիսի պատկեր են տեսնում նրանք, երբ նայում են քո մաքուր հոգուն: Նրանք բավականաչափ համարձակություն չունեն, որպեսզի ընդունեն, որ դու իրենցից ավելի լավն ես, և փոխվել տեղերով: Ցավոք սրտի դա միայն համարձակներին է տրված:

Ինչու է, որքան շատ ես մարդկանց օգնում, այդքան ավելի վատ են քեզ վերաբերվում

_Այդ դեպքում ի՞նչ անեմ ես, ինչպե՞ս կարող եմ փոխել իրավիճակը, եթե ինձնից ոչինչ կապված չէ,_ հարցրեց գեղեցկուհին:
_Գնանք ինձ հետ, ես քեզ մի բան եմ ուզում ցույց տալ…Նայիր, սա իմ այգին է: Արդեն քանի տարի է ես ջրում եմ չտեսնված գեղեցկության ծաղիկները և խնամում եմ նրանց: Անկեղծ ասած, ես երբեք չեմ տեսել թե ինչպես են բողբոջում այս ծաղիկները: Ինձնից պահանջվում էր հիանալ ծաղիկների գեղեցկությամբ:
Զավակս, սովորիր բնությունից: Նայիր այս չքնաղ ծաղիկներին և նրանց կերպ վարվիր. Զգուշորեն բացիր քո սիրտը ուրիշների առաջ, այնպես որ ոչ ոք անգամ չնկատի էլ այդ: Բացիր սիրտդ լավ մարդկանց առաջ: Հեռու մնա մարդկանցից, ովքեր ոտնահարում են քեզ: Նրանք դեռ չեն հասել քո մակարդակին: Նրանք կարող են քո մեջ տեսնել, միայն իրենց տգեղ արտացոլանքը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով