Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

Դեռևս հունիսի սկզբին գրել էինք, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները իրենց սպառողական վարկերի` Հայբիզնեսբանկ տեղափոխվելու վերաբերյալ ձայնային հաղորդագրություններ էին ստացել: ՎՏԲ- ի հաճախորդներից մեկը Shabat.am-ի հետ զրույցում նշել էր, որ առավոտյան ավտոմատ զանգ էր ստացել, որ «այսօր Ձեր` Հայբիզնեսբանկի վարկի վճարման օրն է»: Մեր զրուզակիցը տարակուսել էր, քանի որ ինքը այդ բանկում ոչ մի վարկային պարտավորություն չուներ: Հետադարձ զանգ էր կատարել վերոնշյալ բանկ, բայց զանգերը մնացել էին անպատասխան: Որոշ ժամանակ անց հերթական նամակը նաև էլեկտրոնային հասցեին էր ստացել:

Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

Shabat.am-ն այդ ժամանակ կապ էր հաստատել ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի բաժնի հետ` հասկանալու` ինչով է պայմանավորված վարկերի տեղափոխումը իրենց բանկից այլ բանկ` առանց հաճախորդներին նախապես այդ մասին տեղեկացնելու, ինչպես նաև` ինչ է սպասում այն հաճախորդներին, ովքեր ունեն, օրինակ, ոսկու գրավով վարկեր: Բանկից վերոնշյալ հարցերին չէին պատասխանել` խնդրելով գրավոր հարցում ուղարկել:

Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

Օրեր անց ՎՏԲ-Հայաստան բանկից ստացանք գրավոր հարցման պատասխանը, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ ՎՏԲ – Հայաստան Բանկի վարկային պորտֆելի մի մասի փոխանցումը կապված է Բանկի բիզնես գործընթացների օպտիմալացման և մանրածախ պորտֆելի վերաձևակերպման հետ։

Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

ՎՏԲ – Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարությունն ուղղված է Բանկի հեռահար սպասարկման ծառայությունների բարելավմանը, հաճախորդների նոր սեգմենտների ներգրավմանը և վերջիններիս հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը»:

Ինչու է ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ

հ.գ. Մեր հարցման մեջ ընդգրկել էինք մի շարք հարցեր, օրինակ` որքանո՞վ են վստահ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի` սպառողական վարկ ունեցող հաճախորդները իրազեկվել են, իրազեկվել են ճի՛շտ ժամանակին և տեղեկացված չլինելու պատճառով չեն ունեցել վարկի մարման ժամկետանցումներ և այլն, որոնք ինչպես և ակնկալում էինք, այդպես էլ պատասխան չստացան:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով