Ինչպես դառնալ անշարժ գույքի սեփականատերը, եթե 10 տարի անընդմեջ տիրապետում եք այն

Ինչպես դառնալ անշարժ գույքի սեփականատերը, եթե 10 տարի անընդմեջ տիրապետում եք այն

Ինչպես դառնալ անշարժ գույքի սեփականատերը, եթե 10 տարի անընդմեջ տիրապետում եք այն

Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում, տեղեկանում է Իրավաբան․net-ը։

Ինչպես դառնալ անշարժ գույքի սեփականատերը, եթե 10 տարի անընդմեջ տիրապետում եք այն

Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Ինչպես դառնալ անշարժ գույքի սեփականատերը, եթե 10 տարի անընդմեջ տիրապետում եք այն

Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

Ինչպես դառնալ անշարժ գույքի սեփականատերը, եթե 10 տարի անընդմեջ տիրապետում եք այն

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից: Հիշեցնենք, որ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով