Ինչպես խնամել մաշկը ձմռանը. փորձագետի խորհուրդները

Ինչպես խնամել մաշկը ձմռանը. փորձագետի խորհուրդները

Ինչպես խնամել մաշկը ձմռանը. փորձագետի խորհուրդները
Եղանակի փոփոխությամբ պայմանավորված, փոխվում է ոչ միայն զգեստապահարանը և տրամադրությունը, այլ նաև դեմքի վիճակը, ընդ որում կարևոր չէ մաշկի տեսակը: Ձմռեռ. լի սառնամանիքով և քամիներով:
Նման եղանակին ճարպագեղձերն արտադրում են պակաս քանակի ենթամաշկային ճարպ, իսկ տաքացվող սենյակների չոր օդում մաշկի հիդրոլիպիդային հավասարակշռությունը կտրուկ խախտվում է, պաշտպանիչ խոչընդոտը ևս խախտվում է, և մաշկն ավելի զգայուն է դառնում:

Ինչպիսի խնամքն է ձռանը համապատասխանում հատկապես մեծ քաղաքների բնակիչների համար
Տարվա այս եղանակին մաշկը կարիք ունի ավելի մանրակրկիտ խնամքի, ինչպես նաև լրացուցիչ կոսմետիկ միջոցների, որոնք օգնում են վերականգնել և պահապանել բնական բալանսը: Բազային խնամքը հետևյալն է. մաքրում, տոնիկ, գիշերային քսուք:

Ինչպես խնամել մաշկը ձմռանը. փորձագետի խորհուրդները

Դեմքի մաքրման համար ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի հեղուկներ, որոնք չեն պարունակում սպիրտ: Յուղոտ մաշկ ունեցողները ավելի լավ կլինի եթե ընտրեն քսուքներ նախատեսված նորմալ և կոմբինացված մաշկի համար, իսկ նորմալ մաշկ ունեցողները՝ չոր մաշկի: Իհարկե կարելի է դեմքի խնամքի միջոեցները հարստացնել և օգտվել դիմակներից և յուղերից:

Ինչպիսի խնամքի միջոցներից պետք է հրաժարվել ցուրտ եղանակին
Խորհուրդ է տրվում հրաժարվել խնամքի միջոցներից, որոնք պարունակում են իրենց մեջ սպիրտ, և ցանկացած այլ բան, որը նպաստում է մաշկի չորացմանը: Միայն թե պետք չէ հրաժարվել արևապաշտպան քսուքներից, ցուրտը շատ հաճախ ուղեկցվում է արևով և ուլտրամանուշակագույն ճառագայթներով, որը չի կորցնում իր էֆեկտիվությունն անգամ ձմռանը:

Ինչպես խնամել մաշկը ձմռանը. փորձագետի խորհուրդները

Ինչպես են ջերմաստիճանը և խոնավությունը ազդում մաշկի վրա և ինչպես օգնել մաշկին այս դեպքում: Ցուրտ եղանակին երբ դրսում սառնամանիք է, իսկ ներսում տաք, մաշկը ենթարկվում է սթրեսի և շատերն են նկատում մաշկի չորություն: Ջերմաստիճանի փոփոխությունները ազդում են ոչ միայն մեր ընքնազգացողության, այլ նաև մաշկի վրա: Օգտագործեք քսուքներ, որոնք իրենց մեջ պարունակում են անտիօքսիդանտներ: Մաշկի չորության դեմ կարելի է պայքարել սիստեմատիկ խոնավեցմամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով