Ինչպես նիհարել ջրի օգնությամբ․ կարևոր խորհուրդներ
Նյութափոխականության համար շատ կարևոր է հեղուկի, մասնավորապես ջրի օգտագործումը։ Հարկավոր է ջուր խմել 1 կգ քաշի համար 28–30 մլ հարաբերակցությամբ, եթե իհարկե չկան երիկամների և սիրտ–անոթային համակարգի խնդիրներ։ Դա կազմում է օրական միջինը երկու լիտր ջուր։
Ընդ որում հյութերը, սուրճը, թեյը և այլ ըմպելիքները հաշվի չեն առնվում։ Հայերի ամենասիրելի ըմպելիքը` սուրճը, թերևս, խոսակցության առանձին առարկա է։ Քանի որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը, այն հարկավոր է խմել յուրաքանչյուր մեկ բաժակ սուրճի դիմաց ևս մեկ բաժակ ջրի հարաբերակցությամբ։
Քաղցր հյութերի մասին ավելի լավ է ընդհանրապես մոռանալ։ Ինչ վերաբերում է ջրին, ապա կարելի է խմել սովորական, եռացրած կամ հանքային ջուր առանց գազի` ավելացնելով կիտրոն, անանուխ, դարչին, մեղր և այլն։ Խորհուրդ չի տրվում խմել ցանկացած տեսակի գազավորված ըմպելիք, այդ թվում` գազավորված ջուր։
Լիմոնադը վնասակար է, իսկ գազավորված ջրի մեջ կան աղեր, որոնք ընդհանրապես չեն նպաստում նիհարելու գործընթացին։