Ինչպես փոխել կյանքը ընդամենը մեկ օրում

Ինչպես փոխել կյանքը ընդամենը մեկ օրում

Ինչպես փոխել կյանքը ընդամենը մեկ օրում

Իրականում մեր հիմնական խնդիրը թանքնված է հենց մեր մեջ: Եվ չնայած մեր աշխարհընկալումը փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ, այնուամենայնիվ դա հնարավոր է:

Ամեն անգամ ևս մեկ քայլ արեք
Փորձեք խնդիրները լուծել միանգամից: Փոխարենը ամեն օր, երկու կամ երեք ժամ քնություն պարապելուն, ավելի լավ է դրան հատկացնեք մեկ ամբողջ օր և գործն ավարտին հասցրեք: Իսկ եթե այս պահին չունեք հրատապ լուծման խնդիրներ, պարզապես հիշեք սա հետագայի համար:

Արեք այն ինչ Ձեզ երջանկացնում է
Մտածեք այն զբաղմունքերի մասին, որոնք Ձեզ ամենից շատ ուրախություն են պատճառում: Իսկ հիմա տվեք Ձեզ պարզ մի հարց. դուք ամեն օր զգում ե՞ք Ձեզ երջանիկ, և ամենակարևորը այստեղ և հիմա…
Եթե պատասխանը բացասական է, ապա զբաղվեք ինչ որ հաճելի գործով: Այո, այո, հենց հիմա: Հերիք է մտածեք այն մասին, թե ինչու դուք չեք կարող դա անել:

Ինչպես փոխել կյանքը ընդամենը մեկ օրում

Եթե դուք այդպես էլ չեք կարողանում որևէ արժեքավոր բանի հասնել, ապա այս կետը հենց Ձեզ համար է: Հավատացեք, այն պահին երբ դուք հավատաք, որ կարող եք թռչել մինչև երկինք, դուք չեք հանգստանա մինչև չհասնեք Ձեր ուզածին:

Դուրս եկեք հարմարավետության գոտուց
Դուրս եկեք Ձեր պատյանից և նոր բաներ փորձեք: Դուք միևնույն է Ձեր կյանքի կեսն արել եք այն, ինչ հիմա եք անում, այդ դեպքում նոր մի բան սովորեք: Դա կարող է Ձեզ վախեցնել, բայց երբ դուրս գաք Ձեր հարմարավետության գոտուց կհասկանաք, որ երբեք Ձեզ ավելի լավ չեք զգացել:

Եղեք դրական
Կյանքի վատ կողմերի, և անհաջողությունների վրա կենտրոնանալու փոխարեն, ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչ դաս քաղեցիք Դուք և որքան հասուն ու փորձառու եք դառնում ամեն անգամ:

Ինչպես փոխել կյանքը ընդամենը մեկ օրում

Հիշեք՝ Ձեր մարմինը Ձեր տաճարն է
Առողջ մարմնում՝ առողջ հոգի: Եթե դուք առողջ եք ֆիզիկապես, ապա առողջ եք նաև հոգեպես:

Հաճախ շնորհակալ եղեք
Բարի եղեք մարդկանց հետ շփման ընթացքում: Եվ երբ մեկը Ձեր նկատմամբ լավ արարք է անում, երախտապարտ եղեք:

Սիրեք Ձեզ
Ոչ ոք երբեք ավելի արժանի չէ Ձեր սիրուն, քան դուք ինքներդ: Դուք արժանի եք սիրելու և սիրվելու: Լինել եսասեր և իմանալ սեփական արժեքը՝ երկու տարբեր բաներ են:
Դուք հիանալի անձնավորություն եք և երբեք մի մոռացեք այդ մասին:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends