Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

«Մեկ դերասանի թատրոն»: Այսպես են մեծաթիվ լրատվամիջոցներ անվանում Ռուսաստանի նախագահի վերջին ելույթը Վալդայի ֆորումում, որտեղ նա նորից խոսում էր միջուկային զ ենքի մասին: Եվ այսօր մեծաթիվ փորձագետներ են ասում, որ եթե Պուտինը Ուկրաինայում այդ զ ենքը կիրառելու մտադրություն չունի, ինչո՞ւ է նա շարունակ խոսում տակտիկական միջուկային զ ենքի կիրառման հնարավորության մասին, գրում է Ամերիկայի ձայնը։

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

2013-2016 թվականներին Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, պաշտոնաթող գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, խոսելով Ուկրաինայում ռուսների անխուսափելի ռազմավարական նոր կ որուստների հնարավորության մասին, ասում է, որ միջուկային զ ինանոցի օգտագործումը կլինի Պուտինի հուսահատության ժեստը մոտալուտ ռազմական պարտության դեպքում: Բրիդլավը, սակայն, միեւնույն ժամանակ դեռեւս ցանկանում է հավատալ, որ Պուտինը հասկանում է միջուկային զ ենքի կիրառման ազդեցությունը իր և Ռուսաստանի վրա: ‘’Ռուսաստանն արդեն իսկ սրիկա պետություն է: Սակայն միջուկային զ ենք կիրառելու դեպքում կարող է կորցնել նույնիսկ իր վերջին դաշնակիցներին: Նրա խոսքերով, այդ դեպքում գինը կլինի աներևակայելի բարձր, և, հետևաբար, Պուտինը ստիպված կարող է շատ ավելի խելամիտ որոշում կայացնել’’:

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Վերջին դաշնակիցներին կորցնելու միտքն ընդունում է նաեւ փորձագետ Դեբրա Քեյգանը: Նա կարծում է, որ «Չինաստանը, Հնդկաստանը, Իրանն այժմ հետ են պահում Պուտինին միջուկային զ ենք օգտագործելուց, քանի որ դա ո չնչացնում է նրանց հավասարակշռությունը: Օրինակ՝ Քաշմիրի հարցում Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հավասարությունը: ‘’Այս երկրների համար զսպումն ավելի կարևոր է, քան կիրառումը’’, ասում է նա:

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Պուտինը միջուկային զ ենքից խուսափելու այլ պատճառներ եւս ունի, ասում են փորձագետները, որոնք հիշեցնում են, որ միջուկային զ ենքը ստեղծվել է դեռեւս 1940-1950-ական թվականներին: Այն ժամանակ այդ մարտագլխիկները բաց էին թողնվում ոչ մեծ ճշգրտություն ունեցող հ րթիռներով, այդ իսկ պատճառով, դրանք պետք է լինեին առավել հզոր ու կ ործանիչ, որպեսզի թիրախից շատ հեռու ընկնելու դեպքում անգամ, կարողանային վնաս հասցնել այդ թիրախին: Սակայն վերջին տարիներին հատկապես GPS արբանյակային համակարգի կիրառման արդյունքում ճշգրտությունը հասել է բարձր մակարդակի, ինչը խոսում է այն մասին, որ թ իրախին կարելի է հարվածել ավելի փոքր հզորության զ ենքերով: Այսպիսով, ‘’Ուկրաինական պ ատերազմում միջուկային զ ենքի օգտագործումը ռազմական տեսանկյունից իմաստ չունի’’, ասում է Բրիդլավը:

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Վերլուծաբանները վստահ են, որ Պուտինը, «միջուկային սուսեր»-ի մասին խոսելով, պարզապես ակնարկում է Արեւմուտքի դաշինքը ոչնչացնելու ու Ամերիկային զսպելու մտադրության մասին: «Պետք չէ Պուտինի ամեն ասածին հավատալ։ Նա պարզապես պղտորում է ջրերը՝ իր նպատակներին հասնելու համար», ասում է վերլուծաբան Դեբրա Քագանը: Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբստը կարծում է, թե Պուտինն ուշադրությամբ հետեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսում մեծամասնություն կազմելու նպատակ ունեցող հանրապետականներին և կարծում է, որ կարող է նրանց օգտագործել՝ սասանելու ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն Ուկրաինային: ‘’Նա երբեմն խոսում է «ավանդական արժեքների» մասին, իսկ իրականում նա ԿԳԲ-ի սպա է, և նրա «արժեքները» «ռուսական կայսրության» գաղափարախոսության մեջ են, ասում է նա:

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Ջոն Հերբստը կարծում է, որ Ռուսաստանը չի օգտագործի մարտավարական միջուկային զենք, քանի որ Պուտինը լավ գիտի, որ «դրանք մարտի դաշտում չեն կարող էապես ազդել Ուկրաինայի վրա: Նա հիշեցնում է նաեւ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ նման զ ենք կիրառելու դեպքում «Ռուսաստանի համար հետևանքները չափազանց կ ործանարար կլինեն»։ Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, թե Պուտինի մյուս նպատակն իրենց կառավարության դեմ Ուկրաինայի բնակչությանը ոտքի հանելն է, եվրոպական երկրների աջակցությունից Ուկրաինային զրկելը: ‘’Այդ պատճառով Պուտինն արդեն պ այթեցնում է իր սեփական խողովակաշարերը, կտրում է տվյալների փոխանցման լարերը, ո չնչացնում էներգամատակարարման սխեմաները: Նա փորձում է Եվրոպային հետ պահել Ուկրաինային աջակցելուց»:

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Իսկ ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Ռուսաստանն այնուամենայնիվ սեղմի միջուկային զ ենքի կոճակը: Գեներալ Ֆիլիպ Բրիդլավի պատասխանը զուսպ է, սակայն նաեւ` իմաստալից. «Ես չեմ պատրաստվում հրապարակայնորեն խոսել մեր ռազմական հնարավորությունների մասին. սա անառողջ խոսակցություն է’’, ասում է նա ու շարունակում. ‘’Սովորական սպառազինությամբ մենք ունակ ենք անհավատալի մեծ վնաս հասցնել ռուսական զ ինված ուժերին։ Պուտինն օգտագործում է իր բանակը հարեւանների վրա ճնշում գործադրելու համար. Մենք կարող ենք համոզիչ ու միաժամանակ համաչափ արձագանքել՝ զրկելով նրան նման հնարավորություններից’’, ասում է նա:

Ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Պուտինը սեղմի միջուկային զ ենքի կոճակը

Ջոն Հերբստը հիշեցնում է նախկին խորհրդային տարածքում, այդ թվում ՆԱՏՕ-ին անդամագրված երեք երկրներում իր վերահսկողությունը վերահաստատելու Կրեմլի մտադրությունների մասին: Ուրեմն Ուկրաինայում ռուսների կողմից զանգվածային բնաջնջման զ ենք կիրառելու դեպքում Կրեմլին ուղղված լավագույն նախազգուշացումը կլինի ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական ուժեղ հարվածը, ասում են փորձագետները, ու շեշտում, որ սա պատերազմ է Ռուսաստանի կողմից ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլ նաեւ ընդդեմ ՆԱՏՕ-ի:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends