Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Ավստրալիացի կենսաբաններն ուսումնասիրել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց իմունային համակարգի աշխատանքին մասնակցող գեների էքսպրեսիան։ Նրանք պարզել են, որ դրանք ավելի վատ են աշխատում երկարատև COVID-19-ի ախտանիշներ ունեցող հիվանդների մոտ: Բացի այդ, նրանց արյան մեջ թրոմբոցիտների մակարդակն ավելի ցածր է, ինչն առաջացնում է քրոնիկ հոգնածություն։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Մասնագետները վեց ամսվա ընթացքում հետևել են կորոնավիրուսի սկզբնական՝ «ուհանյան» շտամով հիվանդացած և դրանից ապաքինված 20-80 տարեկան 69 մարդկանց արյան մեջ հազարավոր գեների էքպրեսիային: Նրանց շուրջ մեկ երրորդն ունեցել է հետքովիդյան համախտանիշի ախտանշաններ և այդ առնչությամբ դիմել է բժշկի։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով երկար ժամանակ հիվանդացած բազմաթիվ մարդկանց մոտ գեների էքսպրեսիան տարբերվում է նրանցից, որոնք տարել են քովիդը՝ առանց հետևանքների։

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Առաջին հերթին նրանց մոտ ցածր է եղել թրոմբոցիտների մակարդակը՝ բջիջներ, որոնք նպաստում են արյան մակարդմանը և հյուսվածքների վերականգնմանը: Այս վիճակը, որը կոչվում է թրոմբոցիտոպենիա, հաճախ արտահայտվում է որպես քրոնիկական հոգնածություն:

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Հետազոտության մասնակիցների մեծամասնության մոտ՝ ինչպես հետքովիդային համախտանիշով, այնպես էլ առանց դրա, հեղինակները նկատել են իմունային համակարգի աշխատանքի զգալի խախտում վարակվելուց հետո առնվազն 12 շաբաթվա ընթացքում: Իմունային համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է միայն 24 շաբաթ անց։ Ընդ որում, գիտնականները կապ չեն գտել վարակի ծանրության և իմունային համակարգի աշխատանքի խախտման աստիճանի միջև։ Իմունային ֆունկցիայի խանգարում եղել է նույնիսկ հիվանդությունը թեթև տարած մարդկանց մոտ:

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը իմունային համակարգի վրա. Գիտնականների նոր բացահայտումը

Հեղինակները նշում են, որ հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են միայն վիրուսի սկզբնական շտամի վերաբերյալ տվյալները, ուստի դժվար է ասել, թե ինչպես են դելտա և օմիկրոն շտամներն ազդում իմունային համակարգի արձագանքի վրա: Գիտնականները երեք տարի շարունակելու են հետևել մասնակիցներին, որպեսզի փաստագրեն, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսին երկարաժամկետ հեռանկարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով