Ինչ անուն են տվել մեր արբանյակին և ինչու

Ինչ անուն են տվել մեր արբանյակին և ինչու

Ինչ անուն են տվել մեր արբանյակին և ինչու

Լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մեր արբանյակի անունը Urdaneta է։ Ուրդանետան բասկյան ծագմամբ իսպանական տոհմանուն է, որը տարածված է հատկապես Վենեսուելայում։ Ֆիլիպիններում Ուրդանետա անունով քաղաք կա, որն անվանակոչված է 16-րդ դարի ճանապարհորդ Անդրես դե Ուրդանետայի պատվին։

Ինչ անուն են տվել մեր արբանյակին և ինչու

Թե ինչու են մեր արբանյակին Ուրդանետա անունը տվել, հայտնի չի, հավանաբար SpaceX-ի ինչ-որ օղակում որոշում կայացնողները ինչ-որ պատճառ են ունեցել։ Ի դեպ, երբեմն լինում են դեպքեր, որ Հայաստանի հետ ուղղակիորեն կապ չունեցող տիեզերական օբյեկտների վրա հայկական անուններ են դնում։ Օրինակ՝ Գառնի կրատերը Մարսի վրա և այլն։ Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ իմանալ մեր Ուրդանետայի անվանակոչության պատմությունը։

Ինչ անուն են տվել մեր արբանյակին և ինչու

Սուվերեն արբանյակ ունենալը կարևոր իրադարձություն է։ Հուսով եմ՝ դրանից օգուտ կքաղենք։ Գրածս իմանալու համար է, ինչ-որ քաղաքական, պատմահոգեբանական, մոգական կամ այլ ենթատեքստ չունի»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով