Ինչ առանձնահատկություններ ունեն դանիական դպրոցները․ խոսքը կարծես տարբեր մոլորակների մասին լինի

Ինչ առանձնահատկություններ ունեն դանիական դպրոցները․ խոսքը կարծես տարբեր մոլորակների մասին լինի

Ինչ առանձնահատկություններ ունեն դանիական դպրոցները․ խոսքը կարծես տարբեր մոլորակների մասին լինի

Յանտեի օրենքը, գրող Աքսել Սանդեմուսի կողմից ձևակերպված օրենքների ժողովածուն է, որով սովորաբար նկարագրում են սկանդինավյան մենթալիտետը։ Օրիգինալ ձևակերպմամբ դրանք որպես պասիվ–ագրեսիվ սոցիալիզմ են հնչում, սակայն եթե ավելորդ մասերը հանենք, մնում է միայն բուն իմաստը. բոլորը հավասար են։ Այս սկզբունքը գործում է կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ դպրոցներում։ Դանիական դպրոցները այնքան տարբեր են մեր դպրոցներից, որ կարծես խոսքը տարբեր մոլորակների մասին լինի։ Դանիացիները իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ոչ թե գիտելիք ստանալու, այլ նրա համար, որպեսզի նրանցից հասարակության լիիրավ անդամներ դաստիարակեն։

Ինչ առանձնահատկություններ ունեն դանիական դպրոցները․ խոսքը կարծես տարբեր մոլորակների մասին լինի

Դպրոց մտնելով, առաջինն ինչ աչքի է զարնվում, այն է, որ երեխաները բոբիկ են, երբեմն գուլպաներով։Կոշիկ հագնում են միայն ֆիզկուլտուրայից առաջ կամ զբոսանքի դուրս գալիս։ Համազգեստ չկա, բայց բոլորը շատ կոկիկ տեսք ունեն, ուսուցիչներին նույնպես որևէ դրեսս–կոդ չի պարտադրվում։ Միջանցքներում սառնարաններ են դրված, մեծ դասամիջոցին երեխաները հանում են տնից բերած ուտելիքներն ու նախաճաշում։ Դպրոցը չի զբաղվում աշակերտների սնունդով դա ծնողների հայեցողությանն է մնում։ Նաև ամենուր ջրի կոնտեյներներ են դրված. երբ անհրաժեշտ է, երեխաները լցնում են իրենց շշերը։Դանիական դպրոցներում երկու մեծ դասամիջոց կա։ Մինչև 4-րդ դասարանի աշակերտները այս ժամանակը անց են կացնում մաքուր օդին։ Բոլոր դպրոցները ֆուտբոլի, բասկետբոլի դաշտեր ունեն, հեծանիվի, սքեյթի արահետներ։

Ինչ առանձնահատկություններ ունեն դանիական դպրոցները․ խոսքը կարծես տարբեր մոլորակների մասին լինի

Այստեղ, ֆիզկուլտուրայի դասերին, իրար հետ մրցելով, երեխաները չեն ուրախանում սեփական հաղթանակներից և չեն էլ տխրում պարտվելուց։ Բոլորը գիտեն, որ այսօրվա հաղթանակը քեզ հաղթող չի դարձնում, դու դրանով ավելի լավը չես դառնում։ Չէ որ չգիտես, թե ով կհաղթի վաղը։ Հաջողությունը չափվում է միայն հաղորդակցման ունակությամբ։ Եթե երեխան դժվարությամբ է շփվում իր հասակակիցների հետ և դժվար է ընկերներ ձեռք բերում՝ բարի գալուստ դպրոցական հոգեբանի մոտ։Ազատ են նաև ուսուցիչները. Նրանց չեն հոգնեցնում անվերջ պետական ստուգումներով կամ սովորական բյուրոկրատիայով։ Տնօրենը երբեմն գալիս է դասին ոչ թե ստուգելու համար, այլ անձամբ դասին մասնակցելու համար։ Դասարանում երեխաները երկու–երեք հոգով են նստում, միասին կատարում առաջադրանքները։ Ընկերոջն օգնելը նորմա է, այդ պատճառով էլ դասարանում երբեք լուռ չի լինում, ուսուցիչը միայն հետևում է կարգապահությանը և օգնում է նրանց, ովքեր ձեռք են բարձրացնում։ Եթե աշակերտն առաջադրանքը ավարտում է մինչև զանգի հնչելը, նա կարող է վերցնել նոթբուքը և շարունակել թեմայի ուսումնասիրությունը ինտերակտիվ ձևով։

Ինչ առանձնահատկություններ ունեն դանիական դպրոցները․ խոսքը կարծես տարբեր մոլորակների մասին լինի

Ժամը 14:00-17:00 վճաովի պարապմունքներն են ընթանում։ Այստեղ երեխաները կարող են շփվել կամ խաղալ նոթբուքերով. Տնային աշխատանք անելը խստիվ արգելվում է։ Դանիացի մանկավարժները համոզված են, որ պարապմունքներից հետո երեխան պետք է մի քանի ժամ կտրվի գիտությունից։ Տարրական դպրոցում գնահատականները բացակայում են, ամիսը մեկ անգամ երեխաները թեստ են գրում, որը չի գնահատվում։ Երեխաներն իրենք են հաղորդում, թե որքանով են իրենց համար բարդ եղել առաջադրանքները։ Բայց երկրորդ դասարանից պետական թեստեր են մտցվում օնլակն ռեժիմով։ Արդյունքները ուղարկվում են սերվերին և չեն հրապարակվում։ Գնահատվում է միայն այն, թե որքանով է երեխան առաջընթաց ունեցել ինքն իր նախորդ թեստի համեմատությամբ։ Իհարկե, մեզ մոտ էլ ամեն բան այնքան էլ վատ չէ, որքան թվում է։ Կան դպրոցներ, որոնք այլընտրանքային մեթոդներով են աշխատում և կան ուսուցիչներ, որոնք փորձում են չկիրառել ավանդական ու հնացած մեթոդները և թարմ շունչ են բերում դպրոց։ Սակայն քանի դեռ այս ամենը պետական մակարդակով չի արվում և համատարած չէ, դժվար է խոսել ժամանակակից դպրոցի մասին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով